Օգոստոսի 19-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ես ձեր դատական թիմից չեմ վախենում, ես արդարացվելու եմ, բայց դուք մնալու եք մեղավոր և ձեր սերունդներն են մնալու մեղավոր       Արցախում առգրավված ռուսական զենքը կարող է վաճառվել Ուկրաինային․Ադրբեջանցի պատգամավոր    

09 օգոս 2019 11:25

Ժուռնալիստների միության նախկին նախագահ Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել

Ժուռնալիստների միության նախկին նախագահ (1992-2017 թթ.) Աստղիկ Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին «Արմենպրես»–ին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից։

«Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին մասի՝ իրավունք վերապահող կամ պատասխանատվությունից ազատող վկայական կամ պաշտոնական այլ փաստաթուղթ կեղծելը` կեղծողի կողմից անձամբ կամ այլ անձի կողմից դրանք օգտագործելու կամ իրացնելու նպատակով, կամ այդպիսի փաստաթուղթ իրացնելը, կամ նույն նպատակներով կեղծ կնիքներ, դրոշմներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ պատրաստելը, կամ իրացնելը, ինչպես նաև ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելը»,- ասացին ՀՀ քննչական կոմիտեից։
Աստղիկ Գևորգյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր