Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

09 օգոս 2019 17:09

Մենք չենք հավատում հրաշքի...ձեր հույսն ինչի վրա է, որ պետք է լավ աշխատի

«Ինչ վերաբերում է նրան, որ համայնքն է փորձում բոլոր խնդիրները լուծել, դա լավ օրից չէ, որովհետև չեք կարող ցույց տալ մի կազմակերպություն, որ ծառայությունները պատվիրակել է մի կազմակերպության և երկարաժամկետ հատվածում նորմալ իրականացնում է, դրա համար որոշում ենք կայացրել, որ տրանսպորտային համակարգը ևս համայնքը կառավարի»,- այսօր ավագանու նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

Նա արձագանքում էր Դավիթ Խաժակյանի հարցադրմանը այն մասին, որ բոլոր հարցերը համայնքն է իրականացնում՝ քաղաքապետի պարտադիր լիազորությունների շրջանակում: Դավիթ Խաժակյանն արձագանքեց.
«Երբ ամեն անգամ նշում եք, թե «Սանիթեքն» ինչ-որ հրաշքով կարող է իր պարտականությունները կատարել, տեքստը  չեմ հասկանում` ում է ուղղված, եթե մեզ է ուղղված, մենք չենք հավատում հրաշքի, մենք տեսել ենք «Սանիթեքի» ասուլիսը, որն ասում է, որ այս պայմանով կանի, եթե չեք պատրաստվում բավարարեք պայմանը, ուրեմն ձեր հույսն ինչի վրա է, որ պետք է լավ աշխատի»:
Փոխքաղաքապետը հույս հայտնեց, որ «Սանիթեքը» կվերականգնվի մեկ ամսվա ընթացքում:

«Իսկ գումարների ծախսի հետ կապված, երբ ասում եք, որ տրամադրվում է և՛ «Սանիթեքին», և՛ մեր աղբահանությանը, ապա ճիշտ կլինի տարեվերջին հաշվեք, թե որքան է հատկացվել»,- հավելեց նա:
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր