Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

10 օգոս 2019 10:20

Աշխարհում միակ տղամարդը.հիվանդություն, որը 20-ամյա երիտասարդին 5 անգամ ավելի արագ է ծերացնում

Անգլիայի 20-ամյա բնակիչ Հարրի Քրոութերը  հազվագյուտ գենետիկ դեֆեկտի՝ պրոգերիայի պատճառով վերածվում է զառամյալ ծերունու: Փորձագետների գնահատակններով՝ այն 50 միլիոնից մեկ մարդու մոտ է հանդիպում եւ այսօրվա դրությամբ հայտնի է մոտ 350 դեպքի մասին: Պրոգերիան բնութագրվում է օրգանիզմի վաղաժամ ծերացմամբ:
The Daily Mail-ի համաձայն՝  Հարրին աշխարհում միակ տղամարդն է, որի մոտ հայտնաբերվել է ատիպիկ պրոգերիայի համախտանիշ (atypical progeria syndrome): Այս վիճակը տարբերվում է մանկական պրոգերիայից, որը հայտնի է որպես Հաթչինսոն-Հիլֆորդի համախտանիշ: Արյան նոսրացման համար երիտասարդը ստիպված է ամեն օր ստատիններ ընդունել:
Հարրին 5 անգամ ավեկլի արագ է  ծերանում, քան սովորական մարդը եւ  առողջության հետ կապված մի շարք «ծերունական» խնդիրներ ունի (օրինակ՝ արթրիթ եւ արագ է հոգնում): Բացի այդ, իր տարիքի համար, նա ունի մարմնի  թերզարգացած կազմվածք:

Նրա մայրը՝ Շարոնը դա նկատել էր, երբ Հարրին դեռ երեխա էր, սակայն ճիշտ ախտորոշումը կարողացել էին միայն ԱՄՆ-ում տալ: Այդ ժամանակ Հարրին 7 տարեկան էր: Այդ ժամանակվանից հիվանդանոցներ այցելելը սվորական էր դարձել նրա եւ նրա ընտանիքի անդամների համար:
Հայտնի է, որ պրոգերիայի ժամանակ կյանքը զգալիորեն կրճատվում է եւ մինչեւ հասուն տարիքն ապրելու հնարավորություն գրեթե չկա:
Չնայած ախտորոշմանը՝ Հարրին փորձում է նորմալ կյանքով ապրել. սիրում է ճանապարհորդել, շփվել. համակարգչային խաղեր խաղալ:
«Ես փորձում եմ իրադարձությունների լուսավոր կողմը տեսնել: Եթե իմ ուժերից վեր է ինչ-որ բան փոխելը, ապա էլ ինչ է մնում ինձ անել», - նշում է նա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր