Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 օգոս 2019 13:12

Չարենցավանցիների բաց նամակը ՀՀ վարչապետին

Չարենցավանցիների բաց նամակը ՀՀ վարչապետինՄեծարգո պարոն վարչապետ
Ձեր ուշադրությունն ենք ուզում հրավիրել Չարենցավան խոշորացված համայնքի համար կարևոր խնդրի վրա:
 
Համայնքի համար պատմական և մշակութային կարևոր նշանակություն ունեցող՝ Հիգենիկ և հակահամաճարակային տեսչության Չարենցավանի մասնաճյուղի լուծարումից հետո զբաղեցրած շենքը մատնվել է անգործության և գտնվում է անմխիթար վիճակում: 
Տեղեկություններ կան, որ գաղտնի գործընթացներ են գնում շենքը մասնավորեցնելու համար: Սակայն Հաշվի առնելով հանգամանքը, որ այն կարելի է համարել քաղաքի պատմության վկան՝ շենքը կառուցվել է 1951 թ-ին և մինչև 1963թ. եղել է քաղաքի առաջին դպրոցը, ինչպես նաև այս շենքը հանդիսանում է Չարենցավան քաղաքի առաջին շինությունը, ուստի, խնդրում և հորդորում ենք այն վերադարձնել համայնքին որպես  համայնքի թանգարան օգտագործելու համար: 
 
Չարենցավանը արդեն իսկ չունի մշակութային հիմնարկներ. մշակույթի տունը նախկինում գտնվելով վերակառուցման փուլում, այժմ վերածվել է փլատակների,կինոթատրոնի շենքը տրվել է եկեղեցուն, որը համարյա 30 տարի է փակ է և դարձյալ քայքայվում է: Անհասկանալի, թե հասկանալի տրամաբանությամբ քաղաքի պատկերասրահը լուծարվեց և տարածքն օտարվեց: Այս ամենը հաշվի առնելով  Չարենցավան խոշորացված համայնքի բնակիչներս մտահոգված ենք և կարծում ենք, որ այդ շենքը պետք է պահպանվի և հանդիսանալով Չարենցավանի պատմության վկան, այն լավագույնս կծառայի որպես Չարենցավան խոշորացված համայնքի պատմության թանգարան և մշակութային օջախ:
 
Այս հարցը քննարկվել է տարբեր հարթակներում ու սոցիալական ցանցերում և ստացել՝ հասարակության տարբեր խավերի հավանությանը:
 
Մեծարգո պարոն վարչապետ, խնդրում ենք Ձեր միջնորդությունը շենքը Չարենցավան համայնքին վերադարձնելու համար:
Նոր Չարենցավան, նոր համայնք նախաձեռնող խումբ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր