Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»          Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացը բխում է նոյեմբերի 9-ի փաստաթղթից. «Ժողովուրդ»       Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում    

10 օգոս 2019 16:57

Հայրս կառողջանա այն արագությամբ, որով կարող է, բայց նա ոտքի կկանգնի.Ալեն Դելոնի դուստրը` հոր վիճակի մասին

Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը շնորհակալ է բոլորին, ովքեր իր առողջական վիճակի համար անհանգստություն են հայտնել: Instagram-ի իր էջում այս մասին նշել է նրա դուստր Աննուշկան, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Նա հիմա հոր հետ Շվեյցարիայի հիվանդանոցում է:


«Ալեն Դելոնը շնորհակալ է իր հանդիսատեսին եւ ընկերներին սիրո ու աջակցության բազմաթիվ ուղերձների համար, որոնք իրեն ուղարկել են, եւ որոնք իրեն թույլ են տալիս առաջ շարժվել»,- նշել է Աննուշկան: Նա հայտնել է, թե ինչն է հիմա հոր համար գլխավորը. «Առողջանալ եւ ոտքի կանգնել»: «Այդ հարցում նրան օգնում է ձեր աջակցությունը»,- հավաստիացրել է դերասանի դուստրը:
«Կարելի է ընկնել, բայց գլխավորը ոտքի կանգնելն է: Հայրս կառողջանա այն արագությամբ, որով կարող է, բայց նա ոտքի կկանգնի»,- շեշտել է Աննուշկան: Նա հավաստիացրել է, որ Դելոնն «արդեն մտածում է իր նոր արտիստական նախագծերի մասին»:




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր