12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

10 օգոս 2019 20:16

Ավանդապաշտ ընտանիքի սիմֆոնիան

-Բարև ալիսա, այսօր որոշել եմ կաբինետում շփվենք, հետաքրքիր է ինչեր ես մոգոնել:
 
-Բարև Նիկոլ, մտքերս կարդացիր, մի քանի հարց եմ քեզ պատրաստել, ուզում եմ տեսնեմ որքանով ես ազնիվ ու անկեղծ, մի գաղտնիք էլ ասեմ՝ ծրագրավորողը մեջս «դետեկտոր լժի» է դրել:
 
-Դա ինձ վրա չի ազդում, ես նստած հելած տղա եմ, Սերժի մենթերը ինձ չկարողացան կոտրել:
 
-Ասա Նիկոլ, ի՞նչ կանեիր, եթե Քիմ Քարդաշյանից այսպիսի նամակ ստանայիր «Բարև պարոն վարչապետ, ես հիացած եմ թավշյա հեղափոխությամբ և առաջարկում եմ ես և Դուք երեխա ունենանք, նա կլինի Ձեզ նման խելոք և ինձ նման գեղեցիկ, անունն էլ կդնեն «Ուտիք»:
 
-Մտքովս անգամ չի անցել:
 
-Սուտ, տես դետեկտորը կարմրեց:
 
-Ընդհանրապես նման բաները թաքուն են անում, բայց աստծուց թաքցնեմ, Վանեցյանից ո՞նց թաքցնեմ:
 
-Այդ մեկը ճիշտ է, ձեռքը որ կոմպռ ընկավ քեզ էլ Նաիրի Հունանյանի ու Նարիմանովի նման ագենտ կդարձնի:
 
-Նարիմանովն ո՞վ է:
 
-Դու հիշողություն չունես, Հայկական ժամանակի էջերում նախկինում գրել էիր, որ Նարիմանովը Ադրբեջանական կագեբեի ագենտի կեղծանունն է, իսկ ագենտը քեզ իշխանության բերողն է:
 
-Ինձ իշխանության ժողովուրդն է բերել՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխության ճանապարհով:
 
-Սուտ, տես դետեկտորը էլի կարմրեց: Դու տունը նստած հանգիստ հաց ու սոխ կուտեիր մեկ էլ շրըխկ ժողովուրդը շուշեն ջարդեց ու ըսավ՝  Նիկոլ արի մեզի ղեկավարի, դուրս եկար տեսար տան բակում հարյուր հազար մարդ է հավաքվել: Ասում ես ժողովուրդ ինչ կա ինչ եք ուզում, նրանք էլ գոռում են մերժիր Սերժին, մերժիր Սերժին, փոխանակ գոռային մերժիր Կարենին, դե ժողովուրդ է, մեկը մի բան գոռում է, մյուսները կրկնում: Հիշում ես, ուզում էիր ասեիր ժողովուրդ, որ Սերժին մերժեմ բա էս աթոռին ոնց նստեմ, լավա չասեցիր:
Լավ, արի դու խոսքը կտուրը մի գցի, հարցիս պատասխանի:
 
-Ի՞նչ ես ինձանից ուզում այ անսեռ, ես կին ունեմ, երեխաներ` ադաթներով, ավանդապաշտ, բարոյական, հայկական ընտանիք: Հաճախակի եկեղեցի եմ գնում, գերեզմանոց, բայց Քարդաշյանի նամակին այսպես կպատասխանեմ. «Սիրելի գեղեցկուհի, սիրով կհամաձայնվեի, բայց վախենում եմ ստացվի հակառակը, լինի տեսքը իմը, խելքը՝ քոնը:
 
-Էս անգամ լավ պրծար, հիմա լսիր հաջորդ հարցը:
 
-Լավ արի հետաձգենք, Լավրովն է զանգում:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 3

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր