12:32 - Այսօր նշվում է Խաղողօրհնեքը՝ Աստվածածնի Վերափոխման տոնը         17:20 - Ադրբեջանը մարտական կրակ է իրականացրել զենիթահրթիռային համակարգերից (լուսանկարներ)      17:05 - Արտակարգ պատահար Կոտայքի մարզում. բնակիչն առավոտյան ոչխարներին հոշոտված է գտել    

13 օգոս 2019 15:18

Ի՞նչ ես կապիկություն անում, իբր չգիտես ինչ ստորագրահավաք է.դերասանը՝ երեկվա միջադեպի մասին

Հյուսիսային պողոտայում հանդիպման էի, մինչ ընկերս կգար, նկատեցի, որ ինչ-որ ստորագրահավաք է, հետաքրքրեց, մոտեցա, հարցրեցի, թե ինչի հետ է կապված ստորագրահավաքը, ստացա ոչ ադեկվատ եւ կոպիտ պատասխան մի քանի հոգուց, որոնք, ըստ երեւույթին, կապ ունեին այդ ամենի հետ։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց դերասան Էմիլ Գալստյանը՝ անդրադառնալով երեկ՝ ժամը 9.30–ի սահմաններում Հյուսիսային պողոտայում «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների եւ իր միջեւ ունեցած միջադեպի մասին։
«Բնականաբար, համարժեք պատասխան տվեցի ինձ անհարգալից վերաբերմունքի համար։ Մասսայական, այնուհետեւ 3 հոգով ինձ հարվածներ հասցրեցին, մարդկանց աչքի առաջ գցեցին գետնին։ Ոստիկանությունը հասցրեց միջամտել, բոլորին տեղափոխեցին բաժին։ Եթե ոստիկանությունը չմիջամտեր, հնարավոր է՝ ավելի շատ վնասներ հասցնեին»,–նշեց նա։


Դերասանի խոսքով՝ հարցրել է ինչ ստորագրավաք է, ինչին ի պատասխան կազմակերպիչները, մասնավորապես, նշել են. «Ի՞նչ ես կապիկություն անում, իբր չգիտես ինչ ստորագրահավաք է»։
Նա շեշտում է՝ ինչի պետք է հարցներ, եթե տեղյակ լիներ, թե ինչ ստորագրահավաք էր. «Եթե իմանայի, ինչի՞ պիտի հարցնեի, կամ եթե դերասան ես, ուրեմն կապիկ եմ։ Ի՞նչ բարոյական իրավունք ունեն իմ հասցեին այսպես արտահայտվելու»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հյուսիսային պողոտայում երեկ՝ օգոստոսի 12–ին միջադեպ է տեղի ունեցել «Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանի եւ «Ստամբուլյան» կոնվենցիայի դեմ իրականացվող ստորագրահավաքի կազմակերպիչների միջեւ։ Մեր տեղեկություններով՝ քաշքշուկ է տեղի ունեցել, ինչից հետո Էմիլը դիմել է իրավապահներին։
Ոստիկանությունից NEWS.am–ին հայտնեցին, որ երեկ մի քաղաքացի հաղորդում է ներկայացրել եւ հայտնել, որ Հյուսիսային պողոտայի սկզբնամասում իրեն հրել են, հարվածել։
Ոստիկանության ծառայողները հյուսիսային պողոտայից ծեծի կասկածանքով բերման են ենթարկել երկու անձի եւ հրավիրել ահազանգողին։
Մեր տեղեկություններով՝  բերման ենթարկվածները «Կամք» հասարակական նախաձեռնության ներկայացուցիչներ Գեւորգ Գյուլումյանը եւ Արթուր Ալեքսանյանն են, որոնց ժամեր անց ազատ են արձակել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր