Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

15 օգոս 2019 15:57

Տիգրան Ավինյանն է կանգնած այս փորձաքննության հետևում.400 հազար դոլար ուղղակի մսխվել է

Այսօր վաղ առավոտից կառավարության շենքի դիմաց բնապահպանական ճակատի ներկայացուցիչները բողոքի ակցիա էին իրականացնում Ամուլսարի ոսկու հանքի մշակման դեմ:

Հիշեցնենք, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետ կապված տվյալները դիտավորյալ թաքցնելու գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը նախօրեին մամուլի ասուլիսում հայտնել էր փորձաքննության արդյունքների մասին:

Ակցիայի մասնակիցներ չեն ընդունում այս փորձաքննության արդյունքները ու այն կապում են փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ:
‹‹Հենց Տիգրան Ավինյանն է կանգնած այս փորձաքննության հետևում: Պատասխանատու ձևով  կարող եմ հայտարարել, որ 400 հազար դոլար ուղղակի մսխվել է: Բայց ամենամեծ խնդիրն այն է, որ փորձելու են շահագործել Ամուլսարի հանքը››,-ասաց ակցիայի մասնակիցներից Բաբկեն Հարությունյանն ու շեշտեց, որ փորձաքննությունն իրականացվել է ‹‹Լիդիան Արմենիա››-ի տվյալների հիման վրա:
Ակցիայի մեկ այլ մասնակից ասաց, որ Գնդեվազ գյուղի գյուղապետը համայնքի սեփականության հողերը սեփականաշնորհել է իր տղայի անունով և հետո՝ մեկ տարի անց, 310.000 դոլարով վաճառել ‹‹Լիդիան Արմենիա››-ին:

‹‹Քննչական կոմիտեի քննիչն որոշում է կայացրել, որ 70 մլն դրամ գյուղապետը կարող է վճարել և ազատվել քրեական պատասխանատվությունից: Հարգելի հակակոռուպցիոն կառավարություն, դուք թաթախված եք լինելու նույն կոռուպցիայի մեջ, եթե արժանի գնահատական չտաք››,-ասաց մասնակիցը:

Ակցիայի մասնակիցները շեշտեցին, որ ցանկանում են ներկա գտնվել Կառավարության նիստին և ներկայացնել իրենց դիտարկումներն ու փաստերը, սակայն Ոստիկանության աշխատակիցները նրանց ներս չթողեցին՝ անցագիր չունենալու պատճառով:
Նրանց մոտեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնական Նաիրի Սարգսյանն ու ասաց, որ պատրաստ է փաթեթը փոխանցել վարչապետի, սակայն մասնակիցներն ընդգծեցին, որ անձամբ են ցանկանում հանդիպել Փաշինյանի հետ, քանի որ փաստաթուղթը մեկնաբանության կարիք ունի:
Ցուցարարների անհանգստությանն արձագանքեց նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Վարագ Սիսեռյանն ու խոստացավ զրուցել վարչապետի հետ:

Ակցիան դադարեցվեց, հաշվի առնելով վարչապետի գրաֆիկը, բայց մասնակիցները խոստացան կրկին վերադառնալ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր