Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

19 օգոս 2019 15:34

Եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար

Եթե բավարար հիմքեր չկան հանքի գործունեությունը դադարեցնելու համար, ուրեմն հանքը միանշանակ պետք է շահագործվի։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 19–ին լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ անդրադառնալով Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործմանը։

«Բնականաբար բոլորի կարծիքները չեն կարող նույնը լինել, իսկ փորձաքննությունն այնպիսի բան է, որ կարող է տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ. մի մասը կարող է գտնել, որ այդտեղ ռիսկեր կան, մյուս մասը համարի, որ այն խնդրահարույց է, այսինքն շատ նորմալ է, որ այդ հարցում կարծիքները տարանջատվեն»,–ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ ամբողջությամբ չի ծանոթացել հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքներին։

«Նայել եմ եզրակացության առաջարկների մասը. այն է՝ 16 մեղմման միջոցառումների կիրառման դեպքում ռիսկերիը դառնում են կառավարելի եւ եթե ընկերությունը պատրաստ է այդ քայլերն իրականացնել, նշանակում է այդտեղ որեւէ խնդիր չի առաջանա։ Եվ եթե մենք նման իրավիճակում թույլ չտանք Ամուլսարը շահագործվի, նշանակում է այդ տրամաբանությամբ պետք է Հայաստանի բոլոր հանքերի թույլտվությունները հետ վերցնենք»,–ասաց նա։

Թունայանի խոսքով՝ տպավորություն է ստեղծվել, որ այս փորձաքննության հիման վրա կառավարությունը պետք է որոշի՝ թույլ տա հանքը շահագործել, թե՞ ՝ ոչ, մինչդեռ փորձաքննություն ըստ պատգամավորի, ցույց է տալիս, արդյոք կառավարությունը հիմք ունի հանքը փակելու, թե՞է ոչ։ «Այսինքն այն մարդիկ, որոնք հիմա հանքի առջեւ բողոքի ակցիա են իրականացնում, փաստացի այդ ընկերությանը թույլ չեն տալիս աշխատել, ինչը ընկերության շահերի ոտնահարում է»,–ասաց նա։

Պատգամավորի գնահատմամբ, եթե հանքի շահագործումը կասեցվի, այն բացասական հետեւանքներ կունենա Հայաստանի համար եւ վատ ազդակ պոտենցյալ ներդրողների համար։

Թունյանը նշեց, որ իր համար այս պահին տնտեսական ռիսկերն ավելի մեծ են եւ տեսանելի, քանի բնապահպանական ռիսկերը։

Հիշեցնենք, որ Ամուլսարի շահագործման հարցով վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:

Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր