Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Զենքով պարգևատրված անձանց համար սահմանված են պարտադիր պահանջներ       Թուրքիան լուրջ շահ չունի Հայաստանի հետ սահմանի բացման հարցում, հակառակը փակ սահմանը խայծ է օգտագործում միակողմանի զիջումներ կորզելով    

16 օգոս 2019 10:55

Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ

Գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի եւ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարեւանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան», հայտնում է Shamshyan-ը:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել եւ ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում:

«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով: 
Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաեւ մի քանի ավտոմեքենաներ, եւ այս պահին ճշտվում է նրանց վարորդների մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր