Հայաստանի կողմից յուրաքանչյուր դրական քայլ ադեկվատ արձագանք կստանա մեր կողմից. Բայրամով          Բացառիկ տեսանյութ. պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր հարսանիքի ժամանակ երգել է Հայկոյի հետ       Ֆրանսիայում ձերբակալվել է հանցավոր խումբ, որոնք նրանք կապ են ունեցել «հայկական և վրացական» հանցավոր խմբավորումների հետ    

17 օգոս 2019 10:49

ՌԴ-ի հետ Հայաստանին եւ Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթեւեկությունը կսահմանափակվի

Վրացա-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթեւեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:
Սահմանափակումները մտցվում են, մասնավորապես, Թերեք գետի վրա կամրջի վերանորոգման պատճառով, որը Մցխեթի-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղուց 125 կմ հեռավորությամբ է գտնվում:

«2019 թվականի օգոստոսի 19-22-ին նշված հատվածում ամեն օր 12:00-ից մինչեւ 16:00 արգելվում է կցմամբ կամ կիսակցմամբ տրանսպորտի երթեւեկությունը, իսկ տրանսպորտի մնացյալ տեսակների համար երթեւեկությունն ազատ է: Օրվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթեւեկությունն ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշված ռեժիմով երթեւեկության համակարգումն իրականացնելու է պարեկային ոստիկանությունը:
Գոյություն ունեցող 35-կիլոմետրանոց Ռազմավիրական ճանապարհը, որից ամեն օր օգտվում է 3,5 հազար ավտոմեքենա, Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Տարվա մեջ 40 օրից ավելի, մեծ մասամբ ձմեռվա սեզոնին, այն փակում են, ինչը Ռուսաստանից Վրաստան ճանապարհորդող մարդկանց, ինչպես նաեւ բեռնափոխադրողների համար մեծ խնդիրներ է ստեղծում:
Այս պահին սա միակ գործող ավտոճանապարհն է, որը Հայաստանին եւ Վրաստանին կապում է Ռուսաստանի հետ:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր