18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

17 օգոս 2019 15:55

Հանգիստ նստեք տեղներդ.Մեծ եռանդով և անտաղանդությամբ կարողացաք մսխել..... ՀՀԿ նախկին պատգամավոր

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Բեքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տեղեկատվական աղբից խոսողները լավ կլիներ առաջին հերթին իրական աղբից ազատեին քաղաքը, հետո իրենց անմիջական միջավայրը...
Նշված աղբերի տեսակները տարբեր են, բայց երկուսն էլ նեխելու հատկություն ունեն ու ցավալի է, բայց էդ գործընթացը սկսվել է վաղուց ու թունավորում է բոլորիս...
Լավ կլիներ մինչև խոսելը հարց տային իրենց - ի՞նչ որ բան ունեմ արած իմ կյանքում այս երկրի համար, որևէ մե՞կի համար… Եվ ընդհանրապես որևէ բան արած կա՞մ: Հարց տային իրենց- ի՞նչ ունեմ հպարտանալու: Խոսքն իրական հպարտության մասին է, ոչ թե նրա, որ «հպարտ են» կարգել: Խոսքը նաև, ծնող - բարեկամ կամ օդում կախված լուրերով, ապա օդում կախված խոստումներով, ապա՝ օդում կախված աշխատանքով սնող շեֆության արած- չարածով հպարտանալու մասին չէ, այլ սեփական արածի… Այն էլ այն դեպքում, երբ անգամ նշված ուրիշիններով հպարտանալիքը՝ շատ մեղմ ասած - շա՜տ կասկածելի է…

Լուրջ թեմաներից ու երեսպաշտությունից խոսելուց առաջ մի քանի ամիս կամ տարի դադար վերցրեք (ամիսները պարզվեց չբավարարեցին), ծանոթացեք վստահված կոճակը ճիշտ տեղում ճիշտ սեղմելու շատ նուրբ արվեստին, ապա սեփական երկրի նորանկախ շրջանի մեկնարկին, դրանում առկա աղբին, այդ աղբի բերած- տարածին, ապա նոր միայն՝ փորձեք անել առաջին քայլերը- հոդաբաշխ արտահայտվել, այն էլ՝ նեղ շրջապատում:
Մեր հայրենիքը շատ բան է տեսել, բայց փորձադաշտ չէ կենսագրություն հորինողների, արժեքներ չունեցողների, սեփական բարդույթներն ու ինքնահաստատման հիվանդագին մոլուցքը սեփական երկրի ու ժողովրդի հաշվին բավարարողների համար…

Եվ ուրեմն՝ հանգիստ նստեք տեղներդ: Մեծ եռանդով և անտաղանդությամբ կարողացաք մսխել անգամ «թողեք աշխատեն»- ի ոչ փոքր ռեսուրսն ու ժամանակը:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր