Տեսանյութ.Բագրատ Սրբազանի առաջնորդած քայլերթի մասնակիցները կգիշերեն Հաղարծինում          Տեսանյութ.Քայլերթ` հանուն հայրենիքի.Բագրատ Սրբազանը և շարժման մյուս անդամները Տավուշից ոտքով գալիս են Երևան       Մայիսի 6-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

19 օգոս 2019 15:52

Չեմ բացառում, որ Հայաստանը ստիպված է լինելու տուգանքներ մուծել և դա պետք է անեն Սերժ Սարգսյանն ու պետության թալանողները

Հովսեփ Խուրշուդյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Ամուլսարի հետ կապված մի հարց է առաջանում. եթե անգամ միջազգային փորձաքննության արդյունքում է պարզվել, որ բնապահպանական, այդ թվում՝ Սեւանի աղտոտմանը վերաբերող ռիսկեր, այնուամենայնիվ կան, ուրեմն հանուն ինչի՞ ես, ՀՀ քաղաքացիս, պետք է դեմ չլինեմ այդ հանքի բացմանը. հանուն նրա, որ ինչ-որ օֆշորում գրանցված ինչ-որ ընկերության սեփականատեր մի-քանի հոգի, որոնք ժամանակին ինձ համար անվստահելի գործարք են կնքել Հայաստանը նախկինում զավթած գողերի հետ ու հիմա պատրաստվում են հանրային սեփականություն հանդիսացող հայաստանյան ընդերքի հաշվին միլիարդատե՞ր դառնալ: Թե՞ հանուն նրա, որ հակառակ դեպքում Հայաստանը կարող է հանկարծ ստիպված լինել արբիտրաժով 700 միլիոն տուգանք մուծել այդ ընկերությանը: 

Ես չեմ բացառում, որ Հայաստանը, այնուամենայնիվ ստիպված է լինելու ինչ-որ տուգանքներ մուծել: Ամեն դեպքում, ընկերությունը հանքի վրա ներդրումներ է արել, որոնք պահանջելու է փոխհատուցել (ու դրանք հաստատ 700 միլիոն դոլար չեն կազմում): Ա՛յ դրա համար էլ օր ու գիշեր չենք դադարում կրկնել նոր իշխանությանը՝ նախկիններին քաղաքական գնահատական տվեք, որպեսզի նաեւ ձերբազատվեք նրանց ապօրինի որոշումների համար պատասխանատվությունից: Ու եթե ինչ-որ մեկը այդ որոշման պատճառով պետք է տուգանքներ վճարի՝ դա Սերժ Սարգսյանն է եւ բոլոր նրանք, ովքեր նախկին գողապետության պայմաններում զբաղված են եղել Հայաստանի ժողովրդի եւ պետության թալանով, իսկ հիմա մեծ-մեծ վերլուծություններ են գրում "հեղափոխության ձախողման" վերաբերյալ:

Բայց քանի որ ամենայն հավանականությամբ բաց եմ թողել Ամուլսարի հանքին վերաբերող քննարկումների եւ տեղեկատվության զգալի մասը, պետք է ֆեյսբուքյան ընկերներցս խնդրեմ ինձ տրամադրել տեղեկատվություն, այդ թվում, եթե հնարավոր է՝ հղումների տեսքով, հետեւյալ հարցերի մասով (եթե դրանք առկա են, որեւէ տեղ հնչել են). 
Որքա՞ն ոսկի է պլանավորում տարեկան ստանալ շահագործողը հանքի արդյունահանման արդյունքում:
Որքա՞ն հարկեր, տուրքեր եւ վճարներ է այն մուծելու պետական բյուջե:

Եթե չստացվի "կառավարել ռիսկերը" կառավարության կողմից եւ Սեւանի ջուրը աղտոտվի՝ գումարային առումով որքա՞ն վնաս կհասցվի առաջիկա 50 տարիների համար Հայաստանին՝ հաշվի առնելով առողջապահական ծախսերը՝ բնակչության վատթարացած առողջությունը վերականգնելու համար, հաշվի առնելով քաղցրահամ ջրի տարեցտարի թանկացումը աշխարհում (արդեն այսօր այն նավթից թանկ է), որը այլեւս ոչ կարողանալու ենք խմել, ոչ էլ՝ վաճառել, հաշվի առնելով բնապահպանական բոլոր կարգի այլ վնասները:   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր