Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          ԱՄՆ-ն դատապարտում է Նախիջևանի դեմ գրոհը. պետդեպարտամենտ       ԱՄՆ-ի հшրձակման հետևանքով Իրանի 30 գյուղում խմելու ջրի խնդիր է առաջացել    

20 օգոս 2019 10:52

Արտակարգ դեպք՝ Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գյումրիի «Շիրակ» օդանավակայանում, տեղեկացնում է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։ «Սույն թվականի օգոստոսի 19-ին, ժամը 21։04-ի սահմաններում «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը Գյումրու «Շիրակ» օդանավակայանում վայրէջք կատարելիս ետնամասով հպվել է վազքուղուն, ինչի հետևանքով ինքնաթիռի պոչամասը վնասվել է։ Օդանավում եղել է 173 ուղևոր։ Միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով ստեղծվելու է հանձնաժողով։ Հետագա թռիչքը կիրականացվի «Պոբեդա» ավիաընկերության պահուստային ինքանթիռով», – ասված է քաղավիացիայի տարածած հաղորդագրությունում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր