18:01 - Կհասցնի՞ Նիկոլ Փաշինյանը, մինչև անդառնալիության կետը բեկումնային և արդյունավետ դարձնել իր կառավարումը         17:17 - Դատարանը հրապարակում է Քոչարյանի նկատմամբ գրավ կիրառելու հարցով որոշումը (ուղիղ)      16:56 - Ադրբեջաներենը՝ Վրաստանի հայալեզու դասագրքերում. «Ալիք Մեդիա»    

20 օգոս 2019 12:40

Որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու եւ պաշտպանելու եմ շակալների հարձակումներից

Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում Նիկոլ Փաշինյանին չեմ կարող աջակցել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Անվերապահ աջակցում եմ Նիկոլ Փաշինյանին կոռուպցիայի դեմ պայքարում, «սերմացու գողացող մկներին» եւ պետության դեմ գործած բոլոր պաշտոնյաններին պատասխանատվության ենթարկելու հարցում, արտաքին ճնշումների ժամանակ ինքնիշխանություն պահելու հարցում, Արցախի ամբողջականությունը պահելու, ապաեւ՝ Հայաստանի անքակտելի մասը դարձնելու գործում եւ կանաչ տնտեսությունը զարգացնելու հարցում։ Բայց Հայաստանի դեմ շահագործվող հանքի հարցում չեմ կարող աջակցել։
Հ.Գ. հռետորական հարց բոլորին. Ամուլսարի վերաբերյալ վարչապետի որոշումից ինչո՞ւ ուրախացան կամ լուռ մնացին սերժառոբական շրջանակները։
Հ.Հ.Գ. որպես ՀՀ քաղաքացի ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. որ պահին վարչապետը փոխի իր որոշումը, աջակցելու եւ պաշտպանելու եմ շակալների հարձակումներից։
Սիրում եմ բոլորիդ, հատկապես բնության համար կռիվ տվող եւ երեկ բռնության ենթարկված բնապահպաններին»:

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր