Սպասվում են տեղումներ ձյան տեսքով, օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով          Ինչ կպատմի չինական հորոսկոպը կենդանակերպի նշանների մասին       18 կարևոր խորհուրդներ, որ պետք է ձեզ հետ տանեք դեպի նոր տարի    

21 օգոս 2019 12:48

ԱԱԾ–ն հափշտակման նոր դեպք է բացահայտել ՊՆ–ում. ավելի քան 21 մլն դրամ է վատնվել

Բացահայտվել է ՀՀ պաշտպանության նախարարության կարիքների համար գնումների գործընթացում առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակման դեպք: Ազգային անվտանգության ծառայությունից հայտնում են, որ ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝  ՀՀ պաշտպանության նախարարության պաշտոնատար անձինք, մատակարար կազմակերպության հետ գալով հանցավոր համաձայնության, ուռճացված գնով կնքել են մատակարարման պայմանագիր, որի հիման վրա այդ ընկերությանն ապրանքատեսակի իրական շուկայական արժեքի փոխարեն փոխանցել են 21 մլն 700 հզր ՀՀ դրամով ավել գումար, որի արդյունքում առանձնապես խոշոր չափերով նշված գումարը վատնվել է:
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր