Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

24 օգոս 2019 13:19

Ծառայության վերադառնալու լուրը լսելուց հետո զինծառայողը հիվանդանոցի լվացարանում կատարել է անդամախեղում

Արցախի պաշտպանության բանակի N զորամասի զինծառայողներից մեկը չի ցանկացել հիվանդանոցից վերադառնալ ծառայության և ածելիով անդամախեղում է կատարել:


Ըստ  Դատական տեղեկատվական համակարգի՝ զինվորական հոսպիտալում ստացիոնար բուժում ստանալու ընթացքում զինծառայողը տեղեկացել է, որ հոսպիտալից դուրս գրվելուց հետո պետք է վերադառնա ծառայության: Ըստ մեղադրանքի՝ ծառայության վերադառնալու լուրը լսելուց հետո զինծառայողը հիվանդանոցի լվացարանում կատարել է անդամախեղում, որը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն:
Զինծառայողին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 363-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն: Պատժվում է կալանքով՝ առավելագույնը երեք ամիս ժամկետով կամ կարգապահական գումարտակում պահելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Գործն ուղարկվել է դատարան և ընդունվել վարույթ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր