Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

26 օգոս 2019 10:15

Աշխատակիցներին ապշեցրել է Թրամփի՝ միջուկային ռումբերն օգտագործել փոթորիկների դեմ պայքարի համար առաջարկը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ազգային անվտանգության հարցերով պաշտոնյաների հետ մի քանի անգամ ուսումնասիրել է փոթորիկների դեմ պայքարելու համար միջուկային ռումբերի օգտագործման հնարավորությունը, այս մասին լսած աշխատակիցներն ապշահար էին, հայտնում է Axios պարբերականը՝ վկայակոչելով աղբյուրներին:
Սպիտակ տունը չի մեկնաբանել պարբերականի աղբյուրների տեղեկությունները:


«Դրանք (փոթորիկները) սկսում են առաջանալ Աֆրիկայի ափերի մոտ, իսկ երբ շարժվում են Ատլանտյան օվկիանոսով, մենք ռումբ ենք նետում փոթորկի աչքի մեջ, եւ այն վերանում է: Մենք ինչո՞ւ չենք կարող դա անել»,- աղբյուրի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը:
Նախագահն այս գաղափարը հայտնել է նաեւ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հետ զրույցի ժամանակ, հայտնում է Axios-ը: Աղբյուրը պարբերականին ասել է, որ Թրամփը փոթորիկների ռմբահարման մասին խոսել է դեռեւս 2017 թվականին, բայց առանց «միջուկային» բառի: Դա գրանցված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի գրառման մեջ:
Բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը պաշտպանել է Թրամփի տեսակետը եւ ասել, որ սա տագնապելու պատճառ չէ, քանի որ նախագահի նպատակն է «թույլ չտալ, որ աղետալի փոթորիկը հասնի մայրցամաքին»: Նա հավելել է, որ նրա նպատակը «վատը չէ»:
Axios-ի աղբյուրները հայտնել են, որ գաղափարն, այնուամենայնիվ, պաշտոնական ձեւակերպում չի ստացել:
Պարբերականը հավելում է, որ դեռեւս Էյզենհաուերի վարչակազմն էր 1950-ական թվականներին մտածում այն մասին, որ փոթորկի կենտրոնում միջուկային ռումբ պայթեցնի կոնվեկցիոն հոսքերին հակազդելու համար: Այդ ժամանակ գաղափարը մշակել էր կառավարական գիտնականը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր