Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Տեսանյութ.Սկսվել է Լեռնայի Ղարաբաղից ռուս խաղաղապահների դուրսբերման գործընթացը       Սամվել Վարդանյանի փաստաբանների հաղորդումը մանրամասներով կուղարկենք միջազգային կառույցներին    

28 օգոս 2019 12:47

Որևէ մեկը աշակերտին պարտադրելու իրավունք չունի.համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ է, դրամահավաքությունն՝ անթույլատրելի

Նոր ուսումնական տարվան ընդառաջ դպրոցների խնդիրների, լուծումների և հանրակրթության ոլորտում առաջիկա ծրագրերի մասին է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը խոսել տնօրենների հետ հանդիպմանը: Համազգեստի ընտրությունը դպրոցներում ազատ կլինի, դրամահավաքությունն՝ անթույլատրելի: Այս մասին հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Մենք բավական շատ բողոքներ ենք ստանում համազգեստներին առնչվող: Հատկապես նշում են, որ ուսուցիչներն ուղղորդում են ծնողներին կոնկրետ դերձակների մոտ, ինչն անթույլատրելի է: Համազգեստի ընտրությունը մեր դպրոցներում ազատ է: Խնդրում եմ սա ընդունեք ի գիտություն և բացառեք այդ երևույթը»,-ընդգծել է փոխքաղաքապետը: Հիշեցնենք՝ դեռ անցած տարի ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտարարել էր, որ որևէ մեկը աշակերտին պարտադրելու իրավունք չունի կրել սև ու սպիտակ համազգեստ, քանի որ սա նաև սոցիալական լուրջ խնդիր է առաջացնում։ Նման որոշում նախարարությունը չի պարտադրում, տնօրինությունն էլ չի կարող նման բաներ որոշել, դա ծնողական խորհուրդներն են քննարկում, բայց դրանք պարտադրական չեն կարող լինել:
Տիգրան Վիրաբյանն անդրադարձել է նաև դրամահավաքությանը և ընդգծել, որ ցանկացած դրսևորում անընդունելի է: «Որոշ դպրոցներում այսօր, այո, սկսել են որոշակի շարժեր տարբեր ձևաչափերով: Մենք պետք է իսպառ բացառենք մեր դպրոցներում դրամահավաքությունը: Լինում են, իհարկե, նաև դեպքեր, երբ ահազանգերը կեղծ հիմքով են: Մենք հետևողականորեն գնում ենք այդպիսի յուրաքանչյուր ահազանգի հետքերով»,-նշել է քաղաքապետի տեղակալը: Խոսելով բուֆետների մասին՝ նշվել է, որ քաղաքապետարանը քննարկում է միասնական ծրագիր ներդրումը, որով դպրոցների բոլոր բուֆետները ձևավորմամբ, սպասքով և սննդի ցանկով կլինեն միանման, առանց կանխիկ դրամի շրջանառության, նաև՝ հատուկ բջջային հավելվածներով: Մինչ այդ դպրոցները կարող են պայմանագրեր կնքել առանձին կազմակերպությունների հետ՝ հետևելով սննդի ընտրության՝ առողջապահության նախարարության սահմանած չափորոշիչներին: Արդեն սեպտեմբերից համայնքային դպրոցները կտեսակավորեն աղբը և առաջին հերթին կառանձնացնեն թուղթը: Աղբի տեսակավորման համար կառանձնացվեն հատուկ տարածքներ, կտեղադրվեն առանձին աղբարկղեր ու աղբամաններ:  Աշակերտների հետաքրքրությունների և ստեղծագործական ներուժի բացահայտման նպատակով հանրակրթության վարչությունը նախաձեռնել է մի շարք ծրագրեր: Դպրոցներում կհիմնվեն աշակերտական ակումբներ՝ գրական, բնապահպանական, նաև՝ մասնագիտական կողմնորոշման: Ուսումնական այս տարում առաջին անգամ կանցկացվի «Սթարթափ սամմիթ Երևանը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր