17:13 - Օդի ջերմաստիճանը կնվազի. Եղանակը Հայաստանում         16:48 - Թայֆունի պատճառով Ճապոնիայում 9 միլիոն մարդու խորհուրդ է տրվել տարհանվել      16:25 - Անչափահասը գողացել է թոշակառու կնոջ քարտը եւ կանխիկացրել թոշակը    

28 օգոս 2019 13:24

Եհովայի վկաները գրոհում են.«Եկեք, ավելն ու գլխներիդ ջարդելիք պոլի փեդը դռան հետևում են»

 Գայանե Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Եկեք, ավելն ու գլխներիդ ջարդելիք պոլի փեդը դռան հետևում են»։Նյութի աղբյուր՝ Bavnews.am
եհովայի վկաները գրոհում են .... Միայն վերջին մեկ շաբաթվա ընթացքում 3 այսպիսի թերթիկ են խցկել մեր դռան մեջ, իսկ առաջինը պատիվ եմ ունեցել անձամբ, առձեռն ստանալ, ընդ որում, դուռը բացելուն պես ինձ ասում են՝ ,,2 րոպեանոց սոց. հարցում է,, ու առանց համաձայնությունս ստանալու, շարունակում են՝ ,,ձեր կարծիքով, ինչպե՞ս ճիշտ դաստւարակել երեխային,, (Ոչ մի կասկած եհովական թեմաներով)։ Ասում եմ, կներեք, երեխաներիս պետք է կերակրեմ, հարցերին այս պահին չեմ կարող պատասխանել, առավել ևս, որ հնչած հարցին մեկ բառով չես պատասխանի։ ,,Խնդիր չկա, վերցրեք թերթիկը, լրացրեք, մենք հետո կգանք, կցրուցենք,, ասում է շատ ներկայանալի ու բարեհամբույր կանանցից մեկը։ Շնորհակալ լինելով ու էլի եհովական թեմանեևով առանց կասկածի վերցնում եմ, ու երեկոյան, երբ փորձում եմ խոստացածս պատասխանները տալ, թերթիկի մյուս կողմում, փոքրիկ տառերով գրվածն եմ տեսնում. ,,եհովայի վկաների հետ քննարնեք աստվածաշնչյան թեմաները,,։ Պահոոոոո..... Էս իիի՞նչ հեռվից էկաք, իմ երեխաների դաստիարակությունը ձեր եհովականների հետ ի՞նչ կապ ունի .... ինչու՞ եք խաբում մարդկանց ... Գուցե ձեր հնարած ,,սոցհարցման,, արանքում մի բաժակ էլ սուրճ ուզեիք, պաղպաղակով..... բա, որ մարդիկ տանը չեն լինում, էս զուգարանի թղթերը ինչի՞ եք խցկում դռների մեջ։ Որ հետո գաք նստեք ականջներին, հույսով, որ մի քանի անճար միամիտների կտանեք ձեր որջը՞... Խոստացաք, որ գալու եք, զրուցենք։ Սպասում եմ, սուրճ կտամ, շոկոլադ էլ, պաղպաղակ էլ, իմ եփած սառը կոմպոտից էլ։ Սա էլ իմ միամիտ խայծն է, եկեք, ավելն ու գլխներիդ ջարդելիք ,,պոլի փեդը,, դռան հետևում են ...
.


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր