Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

29 օգոս 2019 12:00

Տեսանյութ. Հայտնաբերվել է անբնական դիրքերով թաղված,զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի

Պերուի հյուսիս-արևմուտքում հնագետները հայտնաբերել են զոհաբերված 250 երեխաների գերեզմանատեղի:

Հայտնագործությունն արվել է Լա-Լիբերտադ շրջանում: Ինչպես նշել է հնագիտական պեղումների ղեկավար Ֆերեն Կաստիլոն, հայտնաբերված մնացորդն0երը պատկանում են 13-15-րդ դարերին և անմիջական կապ ունեն նախակոլումբյան զարգացած չիմու մշակույթին:
Հայտնի է, որ երեխաների մարմնամնացորդները կտրած վերքերի հետքեր ունեն կրծքավանդակի և կողերի հատվածում:

Հայտնաբերվել է զոհ մատուցված ավելի քան 250 երեխաների գերեզմանատեղի

Երեխաները թաղվել են այդ մշակույթի համար անբնական դիրքերով՝ մեջքի կամ կողքի վրա պառկած: Այնինչ չիմուի ավանդական թաղման ձևը նստած դիրքն է: Հնագետները կարծում են, որ դա վկայում է ծիսական սպանությունների մասին: Նրանց կարծիքով՝ 4-14 տարեկան երեխաները զոհ են մատուցվել անձրևի աստծուն:
Հայտնաբերվել են նաև 40 այլ գերեզմաններ՝ զինվորականների ու գերիների: Նրանք ևս, մասնագետների հավաստմամբ, զոհաբերվել են աստվածներին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր