Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

30 օգոս 2019 13:33

Տեսանյութ.Բարսեղ Բեգլարյանի ամբողջ գույքի վրա կալանք է դրված. նա առաջարկում է 10 մլն վճարել և կալանքը հանել

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, շարունակվում է «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանի և «Ֆլեշ» ՍՊԸ-ի բազայի պետ Հրայր Հովսեփյանի գործով դատական նիստը։ Այսօրվա դատական նիստում հարցաքննվում են գործով վկաները։ Մինչ վկաների հարցաքնությունը՝ Բարսեղ Բեգլարյանի պաշտպանը միջոնրդեց, որ դատարանը քննիչի կողմից գործարարի ունեցվածքի վրա դրված կալանքը հանի: Ըստ նրա՝ կալանք է դրված գործարարի ամբողջ ունեցվածքի վրա և այն կառավարել չի լինում: Պաշտպանը նշեց, որ գործորորը պատրաստ է որպես երաշխիք վճարել 10 մլն դրամ: Դատարանը որոշեց, որ այդ հարցին կանդրադառնա վկաներին հարցաքննելուց հետո: Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին և «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը դատախազությունը փոխել էր անձնական երաշխավորությամբ, իսկ ավելի ուշ նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել էր։ 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր