Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

31 օգոս 2019 12:04

Արտակարգ պատահար Գյումրիում. հարսանքավորները հոսպիտալացվել են

 Երեկ երեկոյան 21։35-ից հետո Գյումրու «Դվին» հարսանյաց սրահից թունավորման ախտանիշներով՝ սրտխառոնցով, փսխումներով Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոց է դիմել ընդհանուր առմամբ 46 հիվանդ, որոնցից 9՝ երեխաներ։ Այս մասին ՀԺ-ի հետ զրույցում հայտնեց հիվանդանոցի տնօրեն Կարինե Տոնոյանը։ Հարսանիքը դադարեցվել է, հարսանքավորները հոսպիտալացվել են Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց:   ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը ՀԺ-ի հետ զրույցում ասաց, պատահական անցնելիս է եղել տարածքով, նկատել է, որ սրահի մոտ անսովոր կուտակումներ ու աշխուժություն է: Մեքենայից իջել, մոտեցել է: Տեղում պարզվել է, որ վատ ինքնազգացողությամբ մարդիկ կան: «Սկսեցին զանգել շտապօգնություն: Անընդհատ զանգում էին, որովհետեւ անընդհատ մարդիկ էին վատանում: Հետո եկան ոստիկաններն ու հարսանիքը դադարեցրեցին: Հենց ոստիկաններն էլ սկսեցին տուժածներին հիվանդանոց տեղափոխել: Շտապօգնությունը չէր հասցնում: Ներկա պահին ինֆեկցիոն հիվանդանոցում 29 թունավորված կա, 6-ը երեխաներ են»,-ասաց Կարեն Սարուխանյանը:

Թունավորվածների մեծ մասը կանայք եւ երեխաներ են: Սնունդն ամբողջությամբ ռեստորանն է տրամադրել: Հարսանքավորները միայն պահանջված գումարն են վճարել: Տղայի կողմը Փոքր Արթիկից է, հարսը Մուսայելյանից է: Հարսն ու փեսան այս պահին դեռ թունավորվածների թվում չեն:
Գյումրի ԲԿ-ից ՀԺ-ին փոխանցեցին, որ արդեն իրենց եւս դիմում են թունավորված հարսանքավորներ, քանի որ ինֆեկցիոն հիվանդանոցում ազատ տեղեր այլեւս չկան:
 Թե որ սննդամթերիքից են թունավորվել հրավիրյալները՝ դեռ պարզ չէ։ Հիվանդանոցի տնօրենն ասաց, որ հյուրերը տարբեր բաներ են կերել, հիմնականում բողոքել են խոզապուխտից, հնարավոր է՝ թունավորվել են նաեւ աղցաններից։ Ինչպես մեր զրույցում նշեց Տոնոյանը՝ սանիտարական ծառայությունը վերցրել է սննդի նմուշներ, ուսումնասիրությունից հետո կպարզվի՝  սննդամթերի որ տեսակից է եղել թունավորումը։
Հիվանդանոցում գիշերը բոլոր հիվանդները ստացել են առաջին բուժօգնություն, ստամոքսի լվացում, աղիների մաքրող հոգնա, եւ այլն։ Թունավորվածների մեծ մասի առողջական վիճակը լավացել է, նրանք վերադարձել են տուն։ Կարինե Տոնոյանը փոխանցեց, որ այս պահին հիվանդանոցում է երեք հիվանդ, մեկը՝ երեխա, երկուսը՝  մեծահասակ։ Նրանց վիճակը բարելավվում է, բայց կա բուժումը շարունակելու անհրաժեշտություն։

Ըստ նախնական տեղեկությունների, հարուցվել է քրեական գործ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր