18:00 - Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից         17:27 - Ով կփոխարինի Վանեցյանին      17:10 - Ծրարներում նշված են եղել ծառայողի բացահայտած հանցագործության տեսակն ու պարգևատրման չափը    

31 օգոս 2019 16:45

Մեղրիում ԱՏԳ-ի հետ կապված իրավիճակը նման է հանցավոր անգործության

Մեղրիում ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) հետ կապված իրավիճակը նման է հանցավոր անգործության: Այս մասին օգոստոսի 31-ին Մեղրիում տեղի ունեցած ԱԺ Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրացիայի հարցերով մշտական հանձնաժողովի արտագնա նիստում  ասաց հանձնաժողովի նախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Միքայել Մելքումյանը նշեց, որ ժամանակին մեծ խանդավռությամբ բացված գոտին այսօր անգործության է մատնված, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ սա ունի ոչ միայն տնտեսական, այլեւ ահռելի ռազմավարական եւ քաղաքական նշանակություն:


«Բացարձակապես անհասկանալի եւ ծիծաղելի կլինի, եթե մենք չկարողանանք ԵՏՄ շրջանակում օգտվել ԱՏԳ ձեւավորման քվոտայից, որն ազատ է լինելու բոլոր տեսակի հարկերից: Անհրաժեշտ է դիմել իշխանություններին եւ հասկանալ՝ որեւէ տնտեսական հիմնավորում ունի՞ այն, որ ԱՏԳ-ն չի գործում: Ես դրանում կասկածում եմ, քանի որ հսկիչ անցակետի կողքին 1,8 հա տարածքը, որը լավ ենթակառուցվածք ունի, չի կարող տնտեսապես շահավետ չլինել: Սա այն դեպքում, որ հարեւան Իրանը հաջողությամբ օգտվում է Ջուղայում ԱՏԳ պտուղներից»,- նշեց նա:
Միքայել Մելքումյանը շեշտեց, որ որոշ հողամասեր չեն համապատասխանում շինարարությանը, մյուս խնդիրն այն է, որ դրանց մի մասը պատկանում է հայտնի մարդկանց:
«Եթե  մենք ցանկանում ենք, որ գոտին գործի, պետությունը պետք է ակտիվություն դրսեւորի կամ այդ հողերը գերակա հայտարարի: Եթե հարցը ձգձգվում է, ապա կարելի է դատարան դիմել: Այս խնդիրը չպետք է խոչընդոտ դառնա ԵՏՄ մասշտաբով նախագծի իրականացման համար: Միաժամանակ, ամեն ինչ պետք է լուծվի հաշվի առնելով մեր քաղաքացիների իրավունքները»,- պարզաբանեց նա:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր