Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

02 սեպ 2019 14:40

Մոսկվա գետում մոտորանավակը մահացու հարվածել է հայ 25-ամյա ջրասուզորդին

Պավշինսկայա Պոյմա շրջանում Մոսկվա գետում մոտորանավակը մահացու հարվածել է ջրասուզորդին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԻՆ կայքում: «Սեպտեմբերի 1-ին ժամը 23:05-ին Կրասնոգորսկի Միասնական հերթապահ-դիսպետչերական ծառայություն հաղորդում է ստացվել այն մասին, որ Մոսկվա գետում խեղդված տղամարդու դի են նկատել: Ականատեսներն իրենց ուժերով դուրս են բերել դին: Պարզվել է, որ մահացածը ջրասուզորդ էր: Մահը վրա է հասել մոտորանավակի հարվածի արդյունքում»,- ասվում է հաղորդագրության մեջ: Դեպքը տեղի է ունեցել հետեւյալ հասցեում՝ Կրասնոգորսկ, Սոգլասիա փողոց, №9/1 շենք: Mash Telegram-ալիքի հաղորդմամբ՝ դեպքի հետեւանքով զոհվել է 25-ամյա ջրասուզորդ Տարոն Բաջայանը: Նա հարվածի հետեւանքով լուրջ վնասվածքներ է ստացել, եւ դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցները չեն կարողացել փրկել նրա կյանքը, հաղորդում է «Կրասնոգորսկ օնլայն»-ը: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր