Տեսանյութ.Ինչպես հաղթահարել ներանձնային կոնֆլիկտը և դառնալ սեփական կյանքի տերը          Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը       Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է    

03 սեպ 2019 13:38

Որ դեպքում Ռոբերտ Քոչարյանն անհապաղ ազատ կարձակվի

Իմ տեղեկությունները նույնն են, ինչ ձերը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանը` խոսելով ՍԴ նիստի մասին և հավելելով, որ որևէ ավել բան իրեն հայտնի չէ:
Այս պահին Ալումյանը դուրս է եկել ՍԴ շենքից, դրսում երկու ակցիա է ընթանում` Քոչարյանին դեմ ու ի աջակցությունն Քոչարյանի:
Հարցին, թե ինչ է ակնկալում ինքը ՍԴ-ից, Ալումյանն ասաց, որ փաստաբաններն ակնկալիքների մասին չեն խոսում. «Մենք արել ենք այն, ինչ կախված է մեզանից»:
Ալումյանը նշեց, որ այս պահին ՍԴ-ն քննում է Քրեական դատավարության օրենսգքրի 135 հոդվածի 2-րդ մասի սահմանադրականությունը` այն մեկնաբանմամբ, որն այսօր դատարաններն են այդ հոդվածին տալիս. «Ես չեմ կարող ասել, թե ինչ որոշում կկայացվի: Սահմանադրական դատարանը չի քննարկում` կդադարեցվի՞ գործը, թե` ոչ, ազատ կարձակվի՞ Քոչարյանը, թե` ոչ: Այն քննում է Քոչարյանի նկատմամբ կիրառված օրենքի սահմանադրականության հարցը: Ոչ միայն օրենքի, այլ նաև այդ օրենքին ընդհանուր իրավասության դատարանների կողմից տրված մեկնաբանությունների լույսի ներքո այդ օրենքի սահմանադրականության հարցը: Եթե օրենքը ճանաչվի սահմանադրությանը համապատասխանող, մենք կանցնենք մեր մյուս անելիքներին: Եթե այն ճանաչվի հակասահմանդրական, դրանից հետո կլինեն հաջորդ քայլերը»:

Ալումյանի խոսքերով, եթե ՍԴ-ն ընդունի իրենց փաստարկները, բոլոր մեկնաբանությունները, Ռոբերտ Քոչարյանն անհապաղ պետք է ազատ արձակվի, քրեական հետապնդումը պետք է դադարեցվի:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր