Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

04 սեպ 2019 14:20

Դրական և բացասական հոդվածներ՝ Աննա Հակոբյանի մասին․Ո՞րն է գերակշռում

«2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի (Anna Hakobyan) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։
Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 179 հոդված, որոնցից 33-ը եղել է բացասական, 23-ը՝ դրական, 123-ը՝ չեզոք։
ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի մասին լրատվական դաշտում շարունակում են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ հրապարակվել։ Երկար տարիներ Հայաստանում «սևազգեստ մայրերը» պայքարում են իրենց որդիների գործով արդարադատության վերականգնման համար։ Սևազգեստ մայրերը պնդում են, որ բանակում զոհված իրենց որդիների մահվան հանգամանքները լիարժեքորեն բացահայտված չեն, իսկ մեղավորներն ազատության մեջ են։ Նրանք շարունակում են իրենց պայքարը և այս անգամ հայտարարել են, որ իրենց որևէ կերպ չի հաջողվում հանդիպել Աննա Հակոբյանի հետ։ Կանայք նշում են, որ խոսել են Աննա Հակոբյանի աշխատակցի հետ, որն ասել է, որ Աննա Հակոբյանը քաղաքում չէ, բայց ըստ մայրերի՝ նա այդ երեկո ֆեյսբուքյան ուղիղ եթեր է իրականացրել Կարապի Լճի մոտակայքից։

Վերջերս «Իմ Քայլը» հիմնադրամը կրթաթոշակներ տվեց մի շարք ուսանողների, նշվում է, որ այդ ուսանողների թվում էր նաև ՀՀ առաջին նախաագահ Լևոն Տեր-Պետրոսյանի թոռնիկը։ Այս հանգամանքը քննադատությունների առիթ հանդիսացավ և լրատվականները գրեցին այն մասին, որ Ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխիլյանն օգնության կարիք ունի և նրան անհրաժեշտ է 35.000 եվրո՝ Գերմանիայում վերականգնողական կուրս անցնելու համար։ Ըստ լրատվականների՝ Աննա Հակոբյանը տեղյակ է խնդրին, բայց որևէ աջակցություն մինչև հիմա չի ցուցաբերվել զինվորին։

Իսկ քաղաքագետ Գագիկ Համբարյանը նշում է, որ օլիգարխները, որոնց նախկինում օլիգարխ էր համարում նաև Նիկոլ Փաշինյանը, արդեն իսկ վճարումներ են կատարում Աննա Հակոբյանի հիմնադրամներին։ Գագիկ Համբարյանը կարծիք է հայտնել, որ՝ «եթե Գագիկ Խաչատրյանը տա այն գումարը, որը պահանջում է իշխանությունը, ապա ազատության մեջ կլինի»։
Որոշ լրատվականներ և հասարակական կյանքի ակտիվ ներկայացուցիչներ իրենց հերթին դրական են գնահատել կրթաթոշակների տրամադրումն ու Դեբեդավան համայնքում «Իմ Քայլը» հիմնադրամի կողմից գյուղի միակ մանկապարտեզի վերանորոգումը»։

«Մեդիա պաշտպան»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր