Տեսանյութ.Պատգամավոր Գառնիկ Դանիելյանը ոստիկանության գործողությունների արդյունքում ուշագնաց եղավ          Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը       Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր    

04 սեպ 2019 14:41

Կանգ առե՛ք. ՀՀ-ի և Արցախի քաղաքական որոշ շրջանակների «էմոցիաների փոխհրաձգությունը» պարարտորեն ջրեց ադրբեջանական էքստազը

«Էմոցիաների աճուրդն» այլևս կարող է հատել կարմիր գիծը: ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան գրառումն այսպես է սկսել:

«Haqqin. az-ի խմբագիր Էյնուլլա Ֆաթուլաևն ու ադրբեջանական մամուլը կրկին էքստազի մեջ են։ Հայաստանի և Արցախի քաղաքական որոշ շրջանակների միջև վերջին երկու օրերի «էմոցիաների փոխհրաձգությունը» կրկին պարարտորեն ջրեց ադրբեջանական էքստազը։ Կանգ առնել է պետք. արցախցի-հայաստանցի այս «վեթինգը», սոցիալական մեդիայում երկկողմանի այս «գրադահարումը» րոպե առաջ դադարեցնել է պետք։ Նաև քաղաքականության մեջ կա, այսպես կոչված, «точка невозврата», անդառնալիության կետ, որից անդին մեծ է քաոսի վտանգը: Հայաստանի և Արցախի միջև ստվեր անգամ չպիտի լինի, ու դա մեզանից յուրաքանչյուրի բարոյական պարտք է նաև այն զինվորի առաջ, որը, ինչպես հրաշալի ասել էր իմ լավ ընկերը՝ մեր դիրքերն է պահում ոչ թե այն պատճառով, որ ատում է իր դիմաց գտնվողին, այլ որ սիրում է իր թիկունքում կանգնածներին»,- գրել է Զոհրաբյանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր