Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

04 սեպ 2019 15:23

Սահմանադրական դատարանը մասամբ բավարարեց Ռոբերտ Քոչարյանի դիմումը

Սահմանադրական դատարանը քիչ առաջ հրապարակեց  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշումը, որով արձանագրվեց, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը հակասում է  ՀՀ Սահմանադրությանը։
Հիշեցնենք, որ Ռ. Քոչարյանի դիմումի քննումը նախատեսվում էր օգոստոսի 29-ին, որը հետաձգվել էր՝ ելնելով լրացուցիչ ուսումնասիրություն կատարելու անհրաժեշտությունից։ ՍԴ-ում երկրորդ նախագահի ներկայացուցիչն է սահմանադրագետ Արամ Վարդեւանյանը։
Գործով զեկուցողներն են Սահմանադրական դատարանի դատավորներ Ա. Գյուլումյանը, Ա. Դիլանյանը, Ֆ. Թոխյանը, Ա. Թունյանը, Ա. Խաչատրյանը, Հ. Նազարյանը, Ա. Պետրոսյանը: Գործով որպես պատասխանող կողմ է ներգրավվել քրեական դատավարության օրենսգիրքն ընդունած մարմինը՝ Ազգային ժողովը:
ՍԴ աշխատակարգային որոշման համաձայն՝ ՍԴ դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը չի մասնակցում գործի քննությանը, քանի որ նա կանխակալ վերաբերմունք ունի որպես դիմող հանդես եկող սահմանադրական դատավարության մասնակիցների նկատմամբ, ինչպես նաեւ մասնակցել է հիշյալ գործերի քննությանն այլ դատարաններում։ Նշենք, որ Վահե Գրիգորյանը նախքան ՍԴ դատավոր նշանակվելը ներկայացնում էր «Մարտի 1»-ի գործով տուժողների և նրանց իրավահաջորդների շահերը։
Հիշեցնենք որ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ: Երկրորդ նախագահը կալանավորվել է երեք անգամ։
Երրորդ անգամ նա կալանավորվել է հունիսի 25-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի որոշմամբ, որով բեկանվեց նրա նկատմամբ որպես խափանման միջոց անձնական երաշխավորությունն ընտրելու մասին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 18-ի որոշումը։ Վերաքննիչ դատարանի հունիսի 25-ի մեկ այլ որոշմամբ բեկանվել է նաեւ  վարույթը կասեցնելու եւ ՍԴ դիմելու ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 20-ի որոշումը։ 
Իսկ այս որոշումները կայացրած դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, առաջադրվել մեղադրանք ու կասեցվել նրա լիազորությունները։ Գործը մակագրվել է դատավոր Աննա Դանիբեկյանին։
Նշենք, որ թեեւ վերաքննիչ դատարանը բեկանել էր ՍԴ դիմելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի  որոշումը, այդուհանդերձ ՍԴ-ն այն մասամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ, վարույթ է ընդունել։ Նույն հարցով ՍԴ էր դիմել նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը եւս ՍԴ-ն վարույթ է ընդունել։ Սակայն այս դիմումների գործով վարույթը ՍԴ-ն կասեցրել է ու  խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով դիմել  Մարդու իրավունքների եվրոպական դատարանին և Վենետիկյան հանձնաժողովին:





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր