Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

04 սեպ 2019 16:45

Բժշկական համալսարանը Արսեն Թորոսյանին դատի է տալու

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի կողմից դատական հայց կներկայացվի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։
«Այս պահին իրավաբանները նախապատրաստում են հայցադիմումը։ Հայցադիմումի հիմքն այն է, որ երեկ թե՛ ուղիղ եթերի ժամանակ, թե՛ հեռուստաընկերություններից մեկի հետ զրույցում Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ուզում է փոխել բժշկական համալսարանի հոգաբարձուների խորհրդի կազմը, բայց դա իրեն չհաջողվեց»,–ասաց նա։

Դանիելյանի խոսքով` խնդիրն այն է, որ նախարարը չունի նման լիազորություն. բուհի լիազոր մարմինը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն է։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ առողջապահության նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը տապալել էր Թորոսյանի ասուլիսը։ Նա դահլիճ էր մտել, երբ նախարարը ներկայացնում էր առողջապահության ոլորտի վերջին ամիսների ցուցանիշները։ Թամամյանն ասել էր, որ հարցեր ունի նախարարին ուղղելու և չէր ենթարկվել Թորոսյանի հորդորին՝ անել դա ասուլիսից հետո: Արդյունքում Թորոսյանը հեռացել էր` ասուլիսն անավարտ թողնելով: Ավելի ուշ նախարարը Facebook-յան իր էջից ուղիղ եթերի միջոցով հայտնեց, որ այդ շոուի հետևում կանգնած է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր