Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

04 սեպ 2019 17:25

Որոշման հրապարակումից հետո իրավիճակը ՍԴ բակում լարվեց. Իշխանության աջակիցները հանդես եկողները շարժվում են Դատախազություն

Սահմանադրական դատարանի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի գործով որոշման հրապարակումից հետո ՍԴ բակում իրավիճակը լարվեց։ Ռոբերտ Քոչարյանիի աջակիցները շնորհավորում էին Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լևոն Քոչարյանին, իսկ իշխանության աջակիցները հանդես եկող քաղաքացիները դժգոհություն էին հայտնում, նրանք հեռացող Ռոբերտ Քոչարյանի աջակիցների հետևից տարբեր վանկարկումներ էին անում։
Իշխանության աջակիցները հայտարարեցին, որ շարժվում են Գլխավոր դատախազության դիմաց։


«Մենք ինֆորմացիա ունենք, որ Գլխավոր դատախազությունը հիմա պետք է որոշում կայացնի, թե կատարում է արդյոք Սահմանադրական դատարանի որոշումը։ Մենք այստեղից շարժվելու ենք Դատախազություն, որպեսզի պահանջենք մեր երկրի հանցագործին ՍԴ–ի որոշմամբ ազատ չարձակել։ Մենք թույլ չենք տալու, որ ինչ–որ մեկը ծախվելով որոշումներ կայացնի»,–նշեց Ջիվան Աբրահամյանը։
Հիշեցնենք, որ ՀՀ սահմանադրական դատարանը այսօր՝ սեպտեմբերի 4–ին մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի  35-րդ հոդվածի 2–րդ մասը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր։ ՍԴ–ն արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։
Փոխարենը դատարանը սահմանադրական է ճանաչել 135-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի սահմանադրականության հարցը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր