Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է          Ահա թե որն է պատճառը, որ ներկա իրավիճակը չի փոխվում .Արցախը, անկլավները, «Զանգեզուրի միջանցք»-ը և մնացածը չգիտեմ ինչի պահանջներն են, որոնք իրականացվում են Պուտին «բարձր» հովանու և աշխարհի խոշոր խաղացողների հավանության ներքո       10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա    

05 սեպ 2019 13:19

Տեսանյութ.Ոչ թե փոխհատուցում է, այլ՝ աջակցություն.Մարտի 1-ի զոհերի յուրաքանչյուրի ընտանիքին կհատկացվի 30 մլն դրամ

Այսպիսով՝ Արդարադատության նախարարությանը կհատկացվի 720 միլիոն դրամ: ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության ձևը և չափը, համաձայն որի աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30 միլիոն դրամ,

2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն դրամ,
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5 միլիոն դրամ։
Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն ասաց, որ գումարի տրամադրման չափը պայմանավորված է ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ստացված տվյալներով, համաձայն որոնց՝ 2008 թվականի մարտի 1-2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվել է 10 անձ, առողջությանը ծանր վնաս է հասցվել՝ 10 և միջին ծանրության վնաս ՝ 54 անձի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր