Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

06 սեպ 2019 12:59

Տեսանյութ. Եկան, հանին, գիշերով ուղարկեցին, ոչ մեկին չխնայեցին․ Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիներ

Եվրոպայից արտաքսված ՀՀ քաղաքացիները այսօր՝ սեպտեմբերի 5-ի երեկոյան վերադարձան Հայաստան։ Նրանք Գերմանիայից չարթերային չվերթով հարկադիր վերադարձվել են Հայաստան։

Հայաստան վերադարձած քաղաքացիները հիմնականում դժգոհում էին, որ իրենց նախապես չէին տեղեկացրել արտաքսման մասին․ «Եկան, հանին, գիշերով ուղարկեցին։ Որ թողեին, կմնայի, աշխատանքը կար, ամեն ինչը կար»,- ասաց արտաքսված քաղաքացիներից մեկը։
Նրանցից շատերը հարկադիր վերադարձի մասին տեղեկացել են միայն թռիչքի օրը. «Մեր կամքին հակառակ, այն դեպքում երբ մեզ չէր կարելի ինքնաթիռ նստել, մեզ հանել, ուղարկել են։ Բոլորն էլ բուժման կուրսի մեջ են եղել, բռնել բերել են»։
Արտաքսված ՀՀ քաղաքացիներից շատերը պնդում էին՝ Գերմանիա էին մեկնել բուժման նպատակով, ոմանց խոսքով՝ բուժումը կիսատ են թողել այս անսպասելի որոշման պատճառով։ «Գիշերով եկան, հանեցին, մեզ նախապես չէին ասել։ Մենք գնացել, «ստոպը քաշել էինք», որ գայինք, բայց անսպասելի ձևով տեղեկացրին»,- նշեց քաղաքացիներից մեկը։

Քաղաքացիները դժգոհում էին նաեւ, որ Գերմանիայում ՀՀ դեսպանատնից ոչ մի արձագանք չի եղել։
Արտաքսված քաղաքացիներից մեկի հարազատը, որը չցանկացավ խոսել տեսախցիկի առաջ, պատմեց, որ մայրը երեխայի հետ մեկնել էր Գերմանիա, որպեսզի երեխան բուժման կուրսեր անցներ, եւ այժմ նրա արտաքսումից հետո երեխան միայնակ է մնացել Գերմանիայում։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր