Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

07 սեպ 2019 14:53

Երեխան նստած է եղել պատուհանագոգին՝ հենվել է պատուհանի ցանցին…. 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի ծնողներն աջակցության կարիք ունեն

Օրեր առաջ Թումանյան հասցեում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով՝ 6-րդ հարկից ընկած 2.5 տարեկան երեխայի վիճակը շարունակում է մնալ ծանր, բայց կայուն. այս մասին տեղեկացանք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից: Դեռ երեկվանից երեխան սկսել է ինքնուրույն շնչել: Գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Այսօր նրանց հարևանուհիներից մեկը՝ նույն շենքում և նույն հարկում բնակվող, Ֆեյսբուքում գրառում է կատարել, որ ընտանիքն ունի աջակցության կարիք: Գրառման մեջ ասվում է.
«Մենք մեր զավակներին անօգնական չենք թողնի: Եվ բոլորովին կապ չունի, թե որ երկրի քաղաքացի են նրանք։ Առավել ևս, հեչ պետքներս չէ, որ Ամերիկյան դեսպանատունը ձեռքերը լվացել է և սատար չի կանգնում իր քաղաքացուն։
Ուրիշի ցավը միշտ կիսող իմ սրտացավ հայ ժողովուրդ, Արթինն իր ընտանիքի հետ 2 օր առաջ Հայաստան ժամանեց և տուն վարձեց իմ շենքի, նույն հարթակի բնակարաններից մեկում։ Հենց հաջորդ օրը տեղի ունեցավ ահավոր ողբերգություն՝ ավագ որդի Արդվինը, ով ընդամենը 2․5 տարեկան է, 6-րդ հարկի պատուհանից վայր գլորվեց։
Այժմ երեխան «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում է՝ մեր հմուտ բժիշկների հսկողության տակ։
Ընտանիքը ճամփորդական բժշկական ապահովագրություն չի վերցրել՝ մտածելով, որ 10 օրում ոչինչ չի պատահի։ ԱՄՆ-ի դեսպանատունն էլ ասել է, որ ամերիկյան ապահովագրությունն այստեղ չի անցնի։ Ով ի՞նչ խորհուրդ կտա այդ հարցով։
Հիմա ես ուրիշ խնդրանքով եմ ուզում դիմել ձեզ, սիրելիներս։
Շտապ պետք է վարձով տուն գտնել այս ընտանիքի համար հիվանդանոցին մոտիկ, որ ամեն անգամ տաքսուն գումար չտան (չնայած շատ տաքսիստներ, ի պատիվ իրենց, արդեն իրազեկ լինելով՝ գումար չեն վերցնում, բայց տղան խցկում է)։
Բացի դրանից, ընտանիքը պետք է փոխի միջավայրը, որ կատարվածի հիշողությունից չխենթանա։ Գիտեք նաև, թե փոքր կենտրոնում որքան թանկ է վարձը, իսկ բուժումը կարող է շատ երկար տևել։ Միայն թե բուժվի փոքրիկը․․․
Ապավինում են ձեր օգնությանը…»։
Կապ հաստատեցինք «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, հարցին՝ ընտանիքն արդյո՞ք պետք է վճարումներ կատարի երեխայի համար, բժշկական կենտրոնի մամլո խոսնակ Գևորգ Դերձյանը պատասխանեց.
«Քանի որ երեխան Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի է, ընթադրվում է, որ պետք է լինի վճարովի: Նման դեպքերը միայն Հայաստանի քաղաքացիների համար են անվճար լինում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր