19:09 - էս տեսակ հայրենիքը սիրելու բան չէ         18:00 - Արթուր Վանեցյանը՝ իր և Գագիկ Ծառուկյանի հանդիպման վերաբերյալ լուրերի մասին      17:34 - Հեռանում եմ առանց ավելորդ աղմուկի.Հոգնել եմ ճնշող մաղձից . Ժակը հայտնել է հեռանալու մասին    

09 սեպ 2019 16:00

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը... Արամ Վարդեւանյանն արձագանքել է Դատախազության պարզաբանմանը

Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ խախտվել է ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածն օրենսդրական բացի հետեւանքով, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել։ Նման հայտարարությամբ է հանդես, եկել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ՍԴ-ում ներկայացուցիչ Արամ Վարդեւանյանը՝ արձագանքելով դատախազության պարզաբանմանը։
Նրա ֆեյսբուքյան գրառման մեջ ասվում է.
«Դատախազությունը ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման 23 էջից, որպես ելակետ ընդունել է հետևյալը. «Հետևաբար, այդ անձանց գործառութային անձեռնմխելիության առկայության հարցը պետք է լուծվի քրեադատավարական ընդհանուր կարգավորումների շրջանակներում՝ մինչդատական վարույթում քննիչի կամ դատախազի, իսկ դատական վարույթներում՝ դատարանի կողմից»: Դատախազությունը նաև՝ հանգելով յուրահատուկ եզրակացության, նշել է հետևյալը.
«…Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը, այն է՝ նրան մեղսագրվող արարքները չեն կարող դիտվել որպես վերջինիս կարգավիճակից բխող»:
Ուշագրավ է Դատախազության այն պնդումը, որ «Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը բավարարում է իրավաչափության լրացուցիչ և նախնական պարտադիր պահանջը. վերջինիս առաջադրված մեղադրանքը չի առնչվում նրա գործառութային անձեռնմխելիությանը»: ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1476 որոշմամբ ուղղակիորեն արձանագրվել է. «Պաշտոնաթող Հանրապետության նախագահի գործառութային անձեռնմխելիությանը վերաբերող սահմանադրական դրույթների առանձնահատկություններն Օրենսգրքում կենսագործված չեն՝ հանգեցնելով տարբեր դատարանների կողմից դրա տարաբնույթ մեկնաբանության, ինչը, ի թիվս այլնի, նույնպես վկայում է Օրենսգրքում այդ օրենսդրական բացը լրացնելու ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»: Սա հատկապես նշում եմ, որ պարզ դառնա, որ 35-րդ հոդվածի ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-րդ հոդվածին ՀԱԿԱՍԵԼՈՒ խնդիրը վերաբերում է հենց ուղղակիորեն տվյալ դեպքին, գործով ԴԻՄՈՂԻՆ և հենց ՀԻՄՔ է հանդիսանում անհապաղ ազատ արձակելու, քանի որ բացակայում է հնարավորությունը գնահատելու ՀՀ Սահմանադրության 140-րդ հոդվածով ամրագրված երաշխիքը:
Պարզ չէ նաև Դատախազությունը ինչպե՞ս է արդեն բավարարել ՍԴ որոշմամբ արձանագրված լրացուցիչ պահանջներին, երբ հենց նույն որոշմամբ արձանագրվել է, որ «ՕՐԵՆՍԴԻՐԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՍԱՀՄԱՆԵԼ ՀՍՏԱԿ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՒՄՆԵՐ, որոնք գործառույթային անձեռնմխելիության տեսանկյունից թույլ կտան ի հավելումն ընդհանուր պահանջների, ԳՆԱՀԱՏԵԼ ՆԱԵՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԱՅԻՆ ԱՆՁԵՌՆՄԽԵԼԻՈՒԹՅԱՄԲ ՕԺՏՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐՈՒՑՎԵԼԻՔ ԿԱՄ ԱՐԴԵՆ ՀԱՐՈՒՑՎԱԾ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՏԱՊՆԴՄԱՆ, ՈՒՍՏԻ ԵՎ ԿԱԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ»: Այսինքն, պետք է հետևություն անել, որ Դատախազությունը օրենսդրական քաղաքականություն է իրականացրել այս ողջ քրեական գործի շրջանակներում, բայց դրա օրենսդրական հիմքը չեմ կարողանում գտնել:
Ակնհայտ է, որ Դատախազությունը չի ցանկանում կամ չի կարողանում տեսնել այն պարզ ճշմարտությունը, որ Պաշտոնաթող նախագահի գործառութային անձեռնմխելիության հարցը չի լուծվում, պարզապես դիտարկելով մեղսագրվող արարքները «կարգավիճակից բխող են, թե ոչ» այլ ՀՀ Սահմանադրական դատարանը մեկնաբանելով Սահմանադրության 140-րդ հոդվածը արձանագրեց նոր ապացուցման ստանդարտ «կարգավիճակից կամ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԻՑ բխող գործողությունների համար», որը, ավաղ, չի նկատել ՀՀ դատախազությունը, կրկին օգտագործելով պարզապես «կարգավիճակից բխող» եզրույթը:
Դատախազությանը երևի հարկավոր է հարցնել նաև, ինչո՞վ է պայմանավորված, որ ՍԴ-ն ուղղակիորեն մեջբերել է նաև ՄԻԵԴ նախադեպ, որը վերաբերում է օրենքի որակին ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ԼՈՒՅՍԻ ՆԵՐՔՈ: Վերջում ստիպված եմ կրկին մեջբերում անել ՍԴ որոշումից «Սահմանադրության ուժով հատուկ պաշտպանությամբ օժտված պաշտոնատար անձանց նկատմամբ` նկատի ունենալով նրանցից յուրաքանչյուրի կարգավիճակի առանձնահատկությունները և դրանով պայմանավորված` անձեռնմխելիության բովանդակային տարբերությունները, ԻՆՉՆ ԱՆՀՆԱՐ ԷՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՀՍՏԱԿ ԱՄՐԱԳՐՎԱԾ և ՏԱՐԲԵՐԱԿՎԱԾ ՊՈԶԻՏԻՎ-ԻՐԱՎԱԿԱՆ ՁԵՎԱԿԵՐՊՈՒՄՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ»: Այսինքն՝ գործառութային անձեռնմխելիության վերաբերյալ հարցը հնարավոր չէր այս փուլում պարզել:
Դատախազությունը պարտավոր էր նկատել ակնհայտը, որ ԽԱԽՏՎԵԼ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 27-ՐԴ ՀՈԴՎԱԾԸ, ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ԲԱՑԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ, և այդ խախտման վերացման ուղղությամբ պարտավոր է միջոցներ ձեռնարկել: Կրկին պետք է հիշեցնեմ, Դատախազությունը իր հայտարարություններից մեկում հայտարարել էր, որ հանդիսանում է նաև ԻՐԱՎՈՒՆՔԻ պաշտպանություն իրականացնող մարմին...»։
 
 

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր