Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

10 սեպ 2019 16:48

Փաշինյանը շարունակում է մնալ ամենալուսաբանվող քաղաքական գործիչը.բացասական հրապարակումներն ավելի սուր են

2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի (Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան) անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Ըստ «Մեդիա պաշտպան»-ի ֆեյսբուքյան էջում ներկայացված տվյալների՝ մշտադիտարկվել է ներհայաստանյան 4 լրատվական կայք՝ aravot.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը և lragir.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 4 կայքերում հայտարարագրվել է 401 հոդված։ Որոնցից 30-ը՝ բացասական, 20-ը՝ դրական, 351-ը՝ չեզոք են։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենալուսաբանվող քաղաքական գործիչը։ Այս տասնօրյակում բացասական և դրական հոդվածները գրեթե հավասար են, սակայն բացասական հրապարակումներն ավելի սուր են։ Օրեր առաջ հարցազրույց տվեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ «2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան»: Բալասանյանն անդրադարձավ նաև Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ կասկածի տակ առնելով հարցը, թե ինչու է որոշվել հենց այդ կազմակերպություններին գումար հատկացնել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր