Տեսանյութ.Գեղարքունիքի մարզի բնակիչները փակել են Մարտունի-Երևան ավտոճանապարհը          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել    

11 սեպ 2019 13:10

Երկրաշարժից հետո Աշոցքի դպրոցից ստացվել էր ահազանգ. որոշվել է երկու օր դասապրոցեսը դպրոցում դադարեցնել

Սեպտեմբերի 10-ին երեկոյան տեղի ունեցած երկրաշարժից հետո Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն արտակարգ խորհրդակցություն էր հրավիրել մարզի ԱԻՆ և ուժային կառույցների ղեկավարների մասնակցությամբ: Նախնական տվյալների համաձայն` մարզում երկրաշարժի հետևանքով զոհեր և ավերածություններ չէին արձանագրվել, չէին արձանագրվել նաև փոքր և միջին ծավալների վնասներ:

Այսօր Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն անցկացրել է խորհրդակցություն մարզպետարանի քաղաքաշինության, կրթության, տարածքային վարչությունների պետերի մասնակցությամբ: Մարզպետը ներկայացրել է երկրաշարժի օջախի և ցնցումների վերաբերյալ տեղեկատվություն:
Հիմնական ցնցումները եղել են Նալբանդ-Վանաձոր հատվածում, օջախը կրկին համարվում է Սպիտակ քաղաքը, ինչը հուսադրող է այնքանով, որ նոր օջախ չէ և ցնցումները գնում են մարման: Մարզպետը հանձնարարել է ձևավորել աշխատանքային խմբեր Աշոցք և Ամասիա այցելելու և տեղում ուսումնասիրելու և համոզվելու, որ հատկապես դպրոցները և մանկապարտեզները գտնվում են նորմալ վիճակում և կարող են կազմակերպել անվտանգ աշխատանք:
Աշոցքի դպրոցից ստացվել էր ահազանգ դպրոցի որոշ հատվածներում ծեփոնների թափվելու վերաբերյալ: Մինչև հանձնաժողովը կաշխատի և կտա մասնագիտական եզրակացություն, որոշվել է երկու օր դասապրոցեսը դպրոցում դադարեցնել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր