Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

13 սեպ 2019 12:15

Ինչու չի հանգստանում Բաքուն.պատգամավորներին մեղադրել է հայկական լոբբիի ազդեցության տակ լինելու մեջ

Ադրբեջանի ԱԳՆ-ն մտադիր է Արցախ այցելած ֆրանսիացի պատգամավորների անունները մտցնել «սեւ ցուցակ»։
Ինչպես տեղեկացնում է contact.az-ը, Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է ԱՀ ԱԳՆ, եւ նրան բողոքի նոտա է հանձնվել՝ հասցեագրված ֆրանսիական կողմին։ Հատկապես ընդգծվում է պատգամավոր Գի Թեսիեի (Guy Teissier) անունը, որն արդեն մտցվել է նշյալ ցուցակ։

Արցախ այցելած մյուս պատգամավորների՝ Վալերի Բուայեի, Ժան-Պիեռ Կյուբերտաֆոնի, Մոհամադ Լաքհիլայի, Դանիել Ղազարյանի, Գիյոմ Կասպարյանի եւ սենատոր Պիեռ Ուզուլիասի անունները նույնպես ներառվել են նշված ցուցակում։

Բաքուն նաև ֆրանսիացի պատգամավորներին մեղադրել է հայկական լոբբիի ազդեցության տակ լինելու մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր