Հուլիսի 4-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հուլիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Վանաձորում բախվել են «Opel Astra»-ն ու «ՎԱԶ 2109»-ը, կան տուժածներ    

13 սեպ 2019 13:35

Հիմնադրամը չի կարող «մարտի 1»-ի զոհերին հատկացվող օժանդակության չափով գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին

Այս պահին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը չի կարող «մարտի 1»-ի զոհերին հատկացվող օժանդակության չափով գումար հատկացնել զոհված զինծառայողների ընտանիքներին, որն առաջարկում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը:
Այս առնչությամբ, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանն ասաց, որ խոսքը «մարտի 1»-ի զոհերի հարազատներին տրվող 30 մլն օժանդակության մասին է եւ առաջարկվում է, որ զոհված զինծառայողներին այդ 30 մլն դրամից 10 մլն-ը վճարի իրենց հիմնադրամը, մացածը կառավարությունը:

«6640 հատուցում պետք է կատարվի, եթե դա բազմապատկենք 10 մլն դրամով, դա անում է 66 մլրդ դրամ: Այս պահին հիմնադրամը 18 մլրդ դրամ ունի, այսինքն ֆինանսական առումով դա այս պահին անհնար է»,-ասաց նա՝ հավելելով, որ մնացած 20 մլն դրամի մասով պետք է հարցն ուղղել կառավարությանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր