Ռուսաստանի գլխավոր «օրենքով գողի» դաջվածքներն ու դրանց նշանակությունը
![](https://shabat.am/img/artpic/5d852d8e376590087271handtattoo.jpg)
Քննիչները Շիշկանովի մարմնին հայտնաբերել են վագրի գլխի, ասպետի, կնոջ, Միխայել Արխանգելի, վանդակաճաղի դաջվածքներ, իսկ Կույս Մարիամի պատկերով դաջվածքը եղել է նորածին երեխան գիրկը: Հայտնվում է, որ մասնավորապես Աստվածամոր դաջվածքը նշանակում է, որ մարդու համար միակ դատավորն Աստվածն է: Մեկ այլ վարկածով, դա նշանակում է քրեական կարիերան վաղ տարիքում սկսելը:
Վագրի գլուխը նշանակում է զայրույթ իրավապահների նկատմամբ, հրեշտակի դաջվածքը նշանակում է ներողության խնդրանք Աստծուց և մտերիմներից: Ասպետի գլուխը նշանակում է տոկունություն և հաղթանակի նկատմամբ ձգտում:
***
Մայր Աստվածածին՝ նման դաջվածքները հիմնականում անում են երիտասարդ բանտարկյալները, սա երբեմն նշանակում է փախուստ, ինչ-որ խնդիրներից, արգելքներից: Ուսերին արված աստղերը երկու իմաստ ուն են դրանցից մեկը նշանակում է, որ մերժում է բանտային կարգը, իսկ մյուսը՝ հիմականում անում են օրենքով գողերը: Կատու՝ հաջողության սիմվոլն է և բնութագրում է դաջվածքը կրողի զգուշավորությունը: Կատու թիթեռնիկով՝ նման դաջվածնքերն անում են գրպանահատները Ժուկ սա ևս գրպանահատների սիմվոլն է, հապավումը ռուսերեն նշանակում է՝ Ж У К Желаю Удачных Краж՝ գողություններում հաջողություն են մաղթում: Եկեղեցի՝ այս դաջվածքով կարելի է հասկանալ, թե քանի անգամ և քանի տարի է բանտարկվել տվյալ անձը, հատկանշական է, որ այս դաջվածքը ոչ բոլորին է թույլատրվում կատարել: Դաջվածք սարդ՝ բանտային դաջվածք, եթե սարդը նկարված է դեպի վերև նշանակում է, որ գողացել է և պետք է գողանա, եթե այն ներքևում է ՝ գողացել է և չի գողանա, երբեմն նման դաջվածքներ անում են թմրամոլները: Արև՝ հետաքրքիր դաջվածք է, նշանակում է ազատություն, ազատություն ցանկանալ Խաչելիություն՝ դաջվածքի կրողը հանցագործության գլխավորն է և նրա գլխավորությամբ է այդ գործողությունը եղել: Աչքեր կրծքավանդակի վրա՝ "Ищу сук" Աստղեր, որոնք դաջված են ծնկներին՝ նշանակում է, որ երբեք ծնկի չի գալու օրենքի առաջ: