Ֆիլիպինների նախագահը թույլատրել է քաղաքացիներին կրակել կաշառք պահանջող պաշտոնյաների վրա
![](https://shabat.am/img/artpic/2078bb411b2d4aa2971bdb22980f41da_18.jpg)
Դուտերտեն առաջարկել է կրակել կոռուպցիոներների ոտքին, որպեսզի հետո բանտ չընկնեն։ «Եթե դուք հարկեր եք վճարում, մաքսատուրքեր եւ այլն վճարում, իսկ այդ հիմարները կաշառք են պահանջում, խփեք դրանց։ Եթե զենք ունեք, կարող եք կրակել նրանց վրա, բայց մի սպանեք, որովհետեւ կարող եք դատավարության ժամանակ ներում չստանալ»,- ասել է Դուտերտեն հինգշաբթի օրը։
Նա ասել է, որ միակ միջոցը նրա հանդեպ, ով կկրակի օրենքը խախտող պաշտոնյայի վրա, «կլինեն լուրջ մարմնական պատիժները», բայց ոչ բանտարկությունը։
Նախագահի կարծիքով՝ կոռուպցիան դարձել է երկրի համատարած խնդիրը։ «Դա որդ է՝ նստած կառավարությունում յուրաքանչյուրի ներսում»,- ասել է նա իր ելույթում։
Նախագահը կոչ է արել քաղաքացիներին պաշտպանել իրենց իրավունքներն ու տեղեկացնել կոռուպցիայի ամեն մի դեպքի կամ պաշտոնյաների մասնակցությամբ իրավախախտման մասին։ Նա ասել է, որ եթե միջադեպը հասնի իր գիտությանը, նա կկանչի պաշտոնյային եւ թույլ կտա դիմած քաղաքացուն հարվածել իրավախախտի դեմքին։