«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

13 սեպ 2019 16:13

Եթե չասես զակազչիկի անունը, աղջկադ կբերեմ մոտդ եւ աչքիդ առաջ հետը սեռական հարաբերություն կունենամ. առեւանգման գործով տուժողի ցուցմունքը

Դոն Պիպո անունով հայտնի Արթուր Ասատրյանի գործով տուժող Արտակ Այվազյանը պնդում է, որ Արթուր Ասատրյանը որեւէ կապ չունի իրեն առեւանգելու դեպքի հետ։ Նման հայտարարություն այսօր՝ սեպտեմբերի 13–ին Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող հերթական դատական նիստի ժամանակ իր ցուցմունքում հայտարարեց Այվազյանը։
Նա նշեց, որ Արթուր Ասատրյանին նախկինում տեսել է միայն հեռուստացույցով։


Ըստ տուժողի ցուցմունքի՝ իրեն առեւանգող անձը ներկայացել է Պիպո անունով, սակայն այդ անձը Արթուր Ասատրյանը չէ։
Նշենք, որ Այվազյանը ներկայումս կալանքի տակ է Արթուր Ասատրյանի դեմ նախապատրաստվող մահափորձի գործով։
Այսօրվա նիստում մեղադրող դատախազ Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել Այվազյանի՝ նախաքննության ընթացքում տված ցուցմունքները, հաշվի առնելով դրանց եւ դատարանում տված ցուցմունքի միջեւ առկա հակասությունները։ Որպես կասկածյալ հարցաքննվելիս Այվազյանը մանրամասն նկարագրել է առեւանգման եւ իրենց նկատմամբ բռնություն գործադրելու հանգամանքները։  Այվազյանի խոսքով՝ անհայտ անձինք իրենց կամքին հակառակ իրեն, Վազգեն Ղազախեցյանին եւ Արկադի Քոչինյանին տարել եւ պահել են նկուղում, պարբերաբար ձեռնաշղթաներ հագցրել եւ ծեծի ենթարկել։
Այվազյանը պատմել է, որ Էջմիածնում սեւ գույնի «Պրիորա» մակնիշի մեքենայով հետապնդել են իրեն եւ Վազգեն Ղազախեցյանին,  բռնություն գործադրելով առեւանգել եւ տեղափոխել ինչ–որ գործարանի տարածք։
«Մեզ տարան ինչ–որ զավոդ ու սկսեցին ոտքերով հարվածներ հասցնել եւ անընդհատ կրկնել՝ ո՞վ է ձեր զակազչիկը։  Անընհատ կրկող անձն ասաց, որ ինքը Էջմիածնեցի Պիպոն է եւ ուզում է իմանալ, թե ով է մեզ պատվիրել, որ սպանեն իրեն։ Ես ասում էի, որ չեմ հասկանում ինչի մասին է խոսքը»,–իր ցուցմունքում գրել է տուժողը։
Արտակ Այվազյանի խոսքով՝ Պիպո անունով ներկայացած անձը 45  տարեկանից բարձր, սպիտակ մաշկով, կլորավուն դեմքով տղամարդ էր։
Ըստ տուժողի ցուցմունքի՝  Պիպոն իրեն հրահանգնել է զանգահարել Արկադի Քոչինյանին (հեղ. այս գործով տուժող)։
«Իր մարդկանց ուղարկեց մեր վարձակալած բնակարան, որտեղից  Արկադիկին ծեծի ենթարելով բերեցին մեզ մոտ։ Արկադիկը պատասխանում էր, որ որեւէ տեղեկություն չունի, բայց նրան դարձյալ ծեծում էին։ Այնուհետեւ մեզ տարան նկուղային հարկ, որտեղ Պիպոն սպառնաց, որ եթե չասենք, թե ով է զակազչիկը, բոլորիս երեխաներին գողանալու է՝ բերի պադվալ»,–գրել է տուժողը։
Վերջինիս պատմածով՝  նկուղում իրենց պահել են կապված վիճակում եւ իրենց հսկել են երեք զինված երիտասարդներ։
«Հաջորդ օրն առավոտյան Պիպոն եկավ, հեռախոսով ցույց տվեց աղջկաս լուսանկարը՝ սպառնաց, որ «եթե չասես զակազչիկի անունը, աղջկադ կբերեմ մոտդ եւ աչքիդ առաջ հետը սեռական հարաբերություն կունենամ»։ Այդ եղանակով Պիպոն ինձ ստիպեց «խոստովանել», թե իբր սպանության պատվերը տվել են  Զոհրաբ Ղումաշյանը, Արտյոմ Կանեւսկոյը եւ Սարատովի Արտյոմը եւ նկարահանեց դա։ Հետո եկել, մեր ճղճղված եւ արյունոտ հագուստները փոխել են եւ մեքենայով տարել մեր բնակության վայր»,–հայտնել է տուժողը։
Ազատ արձակելուց ժամեր անց 6–րդ վարչության աշխատակիցները եկել են իրենց վարձակալած բնակարան եւ բերման ենթարկել իրենց։
Այվազյանը հայտնել է, որ իրենց բնակարանի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերել են արյունոտ իրեր, զենքեր։ Տուժողի կարծիքով՝ Պիպոյի մարդիկ են բերել այդ զենքերը գցել իրենց տուն, որպեսզի հիմնավորեն, որ իրենք են իբր կատարել սպանության պատվերը։
Այվազյանը հիշյալ ցուցմունքները պնդել է նաեւ մեղադրյալի եւ տուժողի դատավարական կարգավիճակով հարցաքննվելիս։
Լսելով իր նախաքննական ցուցմունքը, տուժողն ասաց, որ կան տվյալներ, որոնք իրականությանը չեն համապատասխանում.
«Չգիտեմ էս ինչ ցուցմունք ա, խի՞ են տվյալ մարդուն (հեղ–նկատի ունի գործով ամբաստանյալ Արթուր Այվազյանին) բերել էստեղ։
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արթուր Ասատրյանը 2017թ. մայիսի 20-ին կազմակերպել եւ ղեկավարել է նախնական համաձայնությանբ գործող մի խումբ անձանց ներգրավմամբ, որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ երեք անձանց՝ Վազգեն Ղազախեցյանի, Արտակ Այվազյանի եւ Արկադի Քոչինյանի առեւանգումը, որը զուգորդվել է վերջին երկուսի առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով: Հիշյալ անձանց վերաբերյալ գործը ներկայումս քննվում է դատարանում. նրանք մեղադրվում են Զոհրաբ Ղումաշյանի կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, «օրենքով գող» Օշականցի Գեւորիկ մականունով հայտնի Գեւորգ Մելիքյանին եւ «Զապ» մականունով հայտնի Անդրանիկ Սողոյանի սպանության  նախապատրաստությանն ուղղված գործողություններ կատարելու համար։
Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։ Նշենք, որ Ասատրյանը առանց վարույթն իրականացնող մարմնի թույլտվության կամ գիտության, չի կարող փոխել մշտական բնակության վայրը կամ հատել ՀՀ պետական սահմանը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր