Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ.թալանչի անվանեք նրան, ով կոնկրետ որևէ բան թալանել է

«Այ ընկեր, դու ռեկետ ես անո՞ւմ, մարդկանց փողերը հետ տուր, ինչի՞ մասին է խոսքը, քո ի՞նչ գործն է, այսինքն՝ այդ ինչ լավություն ես անում և սա կոչվում է տնտեսական հեղափոխությո՞ւն», - ասել է Բագրատյանը։
Շարունակելով, նախկին վարչապետը նշել է, որ դա բացահայտ ռեկետ է և հարցադրում արել, թե այդ դեպքում ինչպե՞ս է ստացվել, որ իրենք, օրինակ, մինչ 1996 թվականն աշխատել են առանց ԱԱՀ-ն սահմանին գանձելու։
«Ասում են, չէ՞, հիմա թալանչիներ, թալանչի անվանեք նրան, ով կոնկրետ որևէ բան թալանել է, կոնկրետ որևէ բան ապացուցել ե՞ք, իմացեք, որտեղ եք գտնվում, ինչ եք խոսում», - ասել է Բագրատյանը։
Անդրադառնալով այս համատեքստում արվող բյուջետային ավելացումների մասին հայտարարություններին՝ Բագրատյանն ասել է, որ այս ընթացքում չունենք բյուջետային մուտքերի էական ավելացում։
«Ասվեց, որ 6 ամսում 25 տոկոս ավելացվել է՝ 152 մլրդ, ես ասացի՝ հանգստացեք, այս թիվն իջնելու է, որովհետև 15 տոկոս դուք արդեն պարտավոր էիք ավել ունենալ, այս տարի պետք է բյուջետային մուտքերը կազմեն 1 տրիլիոն 539 մլրդ և ի՞նչ. անցնում է հուլիս ամիսը, 7 ամսում արդեն թիվը 25 տոկոսից իջնում է 23 տոկոս, 8 ամսում էլի կիջնի թիվը, այսինքն՝ այդ 25 տոկոսը կամաց-կամաց կիջնի», - հայտարարել է Բագրատյանը։