Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

14 սեպ 2019 13:43

Տեսանյութ. Քսենյա Սոբչակն իր հարսանիքին ներկայացել է կորսետով ու զուգագուլպաներով

Հայտնի ռուս լրագրող և հեռուստահաղորդավարուհի Քսենյա Սոբչակն ու նրա ընտրյալը՝ ռեժիսոր Կոնստանտին Բոգոմոլովը, իրենց հարսանյաց տանգոն պարել են Ֆիլիպ Կիրկորովի երգի հնչյունների ներքո: Այս մասին Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել Ելենա Մոզգովայան (Մաթիլդա Շնուրովա` ռուս հայտնի կին գործարար, բալետի դպրոցի հիմնադիր):
Այնուհետև հարսանեկան արարողության ժամանակ Սոբչակը հյուրերի առաջ է ներկայացել կորսետով, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Տեսանյութում երևում է հարսնացուն` սև թիկնոցով, սրահի կենտրոնում ծնկաչոք դիրքով` շրջապատված երիտասարդ տղամարդկանցով, որոնք կրում են կաթոլիկ վանականների թիկնոցներ և գլխաշորեր: Այնուհետև, պարողները մոտենում են Սոբչակին, դեն են գցում իրենց և հարսնացուի թիկնոցները. այստեղ երևան է եկել տոնակատարության «մեղավորի»` հարսնացուի նոր կերպարը` կորսետով, զուգագուլպաներով, որոնք երիզված են կարմիր ժապավենով: Այս ամենից հետո սկսվել է հարսնացուի պարը:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, ուրբաթ Մոսկվայում տեղի է ունեցել Քսենյա Սոբչակի և Կոնստանտին Բոգոմոլովի հարսանյաց արարողությունը: Պսակադրության արարողությունը տեղի է ունեցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման Գրիբոյեդովյան տարածքային բաժնում: Զույգը ժամանել է հուղակավորությունների համար նախատեսված սև ավտոմեքենայով, որի վրա գրված է եղել` «Մինչև մահը չբաժանի մեզ»:
Հունիսին հեռուստահաղորդավարուհին պաշտոնապես բաժանվել է դերասան Մաքսիմ Վիտորգանից: Նախկին ամուսինները երկամյա երեխա ունեն, որը կրում է երկու ծնողների ազգանունը` Վիտորգան-Սոբչակ: Հարաբերությունների խզման վերաբերյալ ամուսնական զույգը հայտարարել էր մարտին:
Տեսանյութը դիտեք այստեղ


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր