«3+3»-ը թուրքական պրոյեկտ է՝ դրանից բխող բոլոր հետևանքներով.Հայաստանը որևէ լծակ չունի՝ ազդելու          Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ       Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ    

14 սեպ 2019 15:49

ՍԴ-ն հրապարակել է Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» հարցի առնչությամբ ՍԴ դատավորներ Արման Դիլանյանի և Ֆելիքս Թոխյանի հատուկ կարծիքները:
ՍԴ դատավոր Արման Դիլանյանի հատուկ կարծիքի մեջ նշված է, որ այդ գործը ենթակա էր կարճման «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին (Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցերը ենթակա չեն Սահմանադրական դատարանին), և 2-րդ կետերի (Սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ մասամբ մերժելու մասին աշխատակարգային որոշում է ընդունում, եթե դիմողն իրավասու չէ տվյալ հարցով դիմելու Սահմանադրական դատարան), 60 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի (Սահմանադրական դատարանը կարճում է գործի վարույթը` գործի քննության ցանկացած փուլում, եթե բացահայտվել են սույն օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված` գործի քննությունը մերժելու հիմքեր) հիմքով:
ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանի կարծիքով՝ սույն գործով ենթադրյալ օրենսդրական բաց գոյություն չուներ, քանի որ դատական պրակտիկայի կողմից, մասնավորապես` Վճռաբեկ դատարանի նոյեմբերի 15-ի որոշմամբ բովանդակային կերպով տրվել էր Սահմանադրականության 140-րդ հոդվածի 3-րդ կետի(Իր կարգավիճակի հետ չկապված գործողությունների համար Հանրապետության նախագահը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն իր լիազորությունների ավարտից հետո)մեկնաբանությունը:
«Այս գործով Սահմանադրական դատարանը անելիք չուներ: Խնդրի լուծումն ամբողջությամբ օրենսդիր մարմնի տիրույթում էր»,- նշում է Թոխյանը:
Թոխյանը համոզված է, որ սույն գործով Բարձ դատարանը կգար այլ եզրահանգման, եթե չցուցաբերվեր որոշակի շտապողականություն` այս բարդ և մեծ հանրային հնչեղություն ունեցող խնդրի հետ կապված:
ՍԴ-ն, քննելով Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը, հակասահմանադրական էր ճանաչել դիմումում վիճարկվող երկու հոդվածներից մեկը։ Խոսքը Քրեական դատավարության մասին օրենսգրքի 35-րդ հոդվածի մասին է, որն առնչվում է քրեական գործի վարույթը կամ քրեական հետապնդումը բացառող հանգամանքներին։ Բարձր դատարանը, միևնույն ժամանակ, սահմանադրական էր ճանաչել Քոչարյանի մատնանշած մյուս՝ Քրեական դատավարության մասին օրենսգրքի 135-րդ հոդվածը։ Այն խափանման միջոց կիրառելու հիմքերին է վերաբերում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր