10:59 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»         10:38 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      10:18 - Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»    

16 սեպ 2019 18:50

Ադրբեջանը սսկվել է, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից

-Բարև ալիսա, գիտես ի՞նչ եմ մտածել, որ քո անունը ճիշտ կլիներ Կատյուշա լիներ:
 
-Բարև Նիկոլ, երևում է, որ դեռ չես հանդարտվել, ձեռքերդ քոր են գալիս, ուզում ես անընդհատ չանգրել: Կատյան թեպետ գեղեցիկ անուն է, բայց ագրեսիայի զգացողություն է առաջացնում:
 
-Տեսար Ամուլսարի պրոբլեմը ոնց լուծեցի:
 
-Նիկոլ լուծմանդ մեջ կեղծիք կա, անորոշություն, անվստահություն, խաբեություն: Բոլորն էլ հասկանում են, որ դիմացը ձմեռ է և հանքը դժվար թե աշխատի, իսկ երեք-չորս ամսից խնդիրը նորից ձնծաղիկի հետ կծնվի:
 
-Քոչարյանի հարցն է մնում անորոշ:
 
-Նիկոլ, էդտեղ դու պրոբլեմ չունես: Նախ ռուսները առճակատման չեն գնա, նրանք ունեն իրենց պետական շահը, երկրորդ Ծառուկյան Գագիկը թույլ չի տա, որ Սերժն ու Ռոբերտը վերարտադրվեն: Սերժը մինչև հոգու խորքը Գագիկին հրապարակավ վիրավորեց «դոդ» անվանեց, իսկ Քոչարյանը այդ  բանը չանելու երաշխավորն էր:
 
-Ադրբեջանը սսկվել է ալիսա, ոնց որ տեղյակ են մեր նոր տեղական զենքերից:
 
-Վտանգը թուրքիայի մեջ է, իրենց թվում է, թե ռուսների հետ լավ են, բայց ռուսները չեն հանդուրժում, որ նրանց աչքը Ղրիմի վրա է: Շուտով ռուսները կռիվ կգցեն Թուրքիայում, իսկ թուրք հարուստները կտեղափոխվեն Ուկրաինա և Ղրիմ: Հայերը եթե իրենց խելոք պահեն, հնարավոր է մի երեք վիլայեթ էլ իրենք ունենան, դեպի ծով  բոնուս ստանան՝ չնայած եղանակային սյուրպրիզները ուրիշ բան են ենթադրում:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 11

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր