10:59 - Գեւորգ Կոստանյանը պատրաստվում է հիմնովին ջախջախել Հրայր Թովմասյանի դեմ քրգործը, որը հարուցվել է երեկ. «Հրապարակ»         10:38 - «Զախվատ» օպերացիա ընդդեմ Վանեցյանի. Ծեծելով ցուցմունք են կորզել.«Հրապարակ»      10:18 - Նոր օրինագիծ, որով միասեռականներին հավասարեցնում են ընտանիքին.նրանց միջև բռնությունը հա­մարվելու է բռնություն ընտանիքում .«Իրավունք»    

16 սեպ 2019 11:38

Տեսանյութ. Մ. Գրիգորյանի նկատմամբ բռնություններ կիրառելու վերաբերյալ նոր տեղեկություններ կան

ԵԿՄ նախկին նախագահ ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի պաշտպանական խմբի անդամ Լեւոն Բաղդասարյանը պահանջում է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին պատասխանատվության ենթարկել ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Լեւոն Բաղդասարյանը։
«Մոտ 2 ամիս առաջ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողով։ Պաշտպանական կողմը բարձրաձայնեց, որ դա տեւական ժամանակ է տեւելու, ասացին՝ չէ, ինչ եք ասում, արագ կլինի։ Հանձնաժողովը ստեղծելուց հետո Գրիգորյանին տեղափոխեցին միջգերատեսչական հանձնաժողովի կողմից հանձնարարված այն բժիշկների մոտ, որտեղ նա անցավ հետազոտություն։ Եվ նրանք բարձրաձայնեցին, որ ուղղակի համեմատական են անցկացնում մեկ տարի առաջ միջգերատեսչական մարմնի կողմից ստեղծված հանձնաժողովի, հետո 6 ամիս հանձնաժողովի արդյունքների հետ, համադրելուց հետո ստացվեց, որ հիվանդությունների վատթարացում է տեղի ունենում։ Այսքանից հետո միջգերատեսչական հանձնաժողովը որոշեց, որ եւս 2-3 փորձագետ պետք է ներգրավվի եւս 2-3 շաբաթ։ Այս պահին Առողջապահության նախարարը մատը մատին չի խփում, որովհետեւ դա գտնվում է Առողջապահության նախարարի տիրույթում։ Եվ վերջինս իր անգործությամբ ուղղակի հնարավորություն չի տալիս, որ այդ հանձնաժողովը աշխատի եւ գործունեությունն ավարտի։ Ահավասիկ մի դատական գործ, որտեղ երեւում է Առողջապահության նախարարի անգործությունը եւ դա չի էլ թաքցնում։ Եվ այդպես, անորոշ, անտեր ժամանակով ձգձգվում է Մանվել Գրիգորյանի գործով դատը։»,- ասաց Լեւոն Բաղդասարյանը։


Փաստաբանը պատմեց, որ Մանվել Գրիգորյանի պաշտպանական կողմն արդեն 3 գրություն ուղարկել է Առողջապահության նախարարին, եւ տեղեկացրել, որ եթե Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի վատթարացում տեղի ունենա, ապա դա գտնվում է Առողջապահության նախարարի տիրույթում, եւ դրա կրողն ուղղակի համարվելու է ՀՀ կառավարությունը.
«Որովհետեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում քննվում է Գրիգորյանի գործը, եւ ունենք որոշում, որ դա առաջնահերթության կարգով է քննվում, եւ արդյունքում մենք այսօր ունենք այսպիսի կիսաանգործունակ վիճակ։ Պաշտպանական կողմը թողնելով իր պաշտպանական գործունեությունն իրականացնելը՝ այսօր ընկել բարձրաձայնում է, որ Կառավարության համապատասխան օղակը Գրիգորյանի գործով բացարձակ ոչ մի գործողություն չի կատարում։ Եվ իմ կարծիքով, դա հանցավոր անտարբերություն է։ Հույս ունեմ, որ մինչեւ վարչապետ կհասնի դա, եւ պաշտպանի կողմից բարձրացրած հրապարակայնորեն հարցերի իսկությունը կճշտվի, եւ եթե դրանք համապատասխանում են իրականությանը՝ պատասխանատվության ենթարկեն։ Այս երկրում չպետք է ընտրովի լինի՝ ում բուժեն, ում չբուժեն։ Ցավոք սրտի, արդեն գործում է դիմադրության իրավունքը։ Տեսեք, այսօր պաշտպանական կողմը բան ու գործը թողել է շաբաթը մի անգամ ասուլիս է տալիս, ասում է՝ ժողովուրդ, իրավունքի խախտում կա։ Բացարձակ ոչ մի արձագանք չկա պետական լիազոր մարմնի կողմից, որ դու ճիշտ չես ասում, ստում ես»։
Նա նշեց, որ Արսեն Թորոսյանի հետ անձամբ չի հանդիպել, այլ ուղարկել է պաշտոնական գրություն. «Նա այդտեղ եւս խախտել է օրենքի իմպերատիվ պահանջը, գոնե միջանկյալ պատասխան չի տվել։ Շաբաթներ շարունակ անգամ հրաման չի տալիս, որ ձեւավորվի համապատասխան բժշկական որոշակի խումբ, որը իրականացնեն գործողություններ»


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր