Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից          Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ       Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը    

16 սեպ 2019 14:46

Հատուկ դրա համար եմ եկել.Փաստերն են բերում դրան, որ Քոչարյանի հետ նկարի պատճառով են աշխատանքից ազատել

Անդորրայում ՀՀ նախկին հյուպատոս Արա Բաղդասարյանի աշխատանքից ազատելը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ արված լուսանկարի հետ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 16-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամաանկա ասաց նախկին հյուպատոսը, ով նշեց, որ հատուկ մամուլի ասուլիսի համար է եկել Հայաստան:
«Ես վիրավորված եմ ԱԳՆ խոսնակի ելույթից, որ տենց գնահատական տրվեց իմ աշխատանքին, դա է պատճառը, որ ես որոշեցի ասուլիս տալ, մինչեւ այդ նպատակահարմար չեմ համարել արձագանքել, իսկ հիմա ժամանակը եկել է, որովհետեւ եթե էդքան եռանդ ես դնում, աշխատանք ես անում մի բանի համար ու տենց  գնահատական ես ստանում, ինձ թվում է, յուրաքանչյուր իրեն հարգող մարդ պետք է արձագանքի: Ինչ-որ աշխատանքներ տարվե է, եթե դա ինչ-որ մեկը համարում է ոչ արդյունավետ, ես դա թողնում եմ իր խղճին: Ես հատուկ Հայաստան եմ եկել սրա համար եւ ոչ արդյունավետ աշխատանքի պատասխանն եմ ուզում տալ: Ես համաձայն չեմ այդ ձեւակերպման հետ եւ պայքարելու եմ, որ փոխվի այդ ձեւակերպումը»,-ասաց Արա Բաղդասարյանը` նշելով, որ իրեն չեն ասել, թե ինչ է նշանակում ոչ արդյունավետ աշխատանք:


Հարցին, թե իր աշխատանքից ազատ արձակումը կապ ունի ՀՀ երկրորդ նախագահի հետ արված լուսանկարի հրապարակման հետ, նա ասաց, որ իր կարծիքով ունի. «Ես գտնում եմ, որ ունի, փաստերն են դրան բերում: Պարզ, ուղիղ ոչ մեկ ինձ չէր ասի, որ գիտեք ինչ նկարվել եք Քոչարյանի հետ, ձեռքի ուժ եք կպել, դրա համար, բայց եթե էդ հանդիպումից 3 օր հետո տենց զանգ է գալիս անծանոթ համարից, ես ինքնաթիռի մեջ էի, եւ տենց բան են ասում, ես տենց եմ հասկացել, որ հենց դրա համար է եղել: Ուզում եմ նշեմ, ես Ռոբերտ Քոչարյանի կողմնակից, աջակից չեմ եղել, մինչ այդ չեմ ճանաչել: Մոսկվայից եկել եմ Հայաստան մի ընկեր ունեմ, որ Ռոբերտ Քոչարյանի բարեկամն է, ինքն ինձ «Կոնգրես» հոթել հրավիրեց, շատ մարդիկ եկան, Ռոբերտ Քոչարյանը եկավ, ինքն ինձ ծանոթացրեց, ես էլ առաջարկեցի ձեռքի ուժ կպնել, ինքն էլ հաղթեց, անսպասելի ուժեղ էր իմ համար այդ մարդը»:
Արա Վարդանյանը նշեց, որ մի քանի ամիս էր մնացել իր պաշտոնավարման ժամկետը լրանալուն եւ չգիտի, թե ինչ կլինի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, որի համար ինքը տարիներ շարունակ պայքարում էր:
«Ես շարունակելու եմ իմ սկսած գործը, ինչ էլ լինի, կստացվի, չի ստացվի, չեմ կարող ասել: Դա իմ կյանքի գործն էր ու շատ անսպասելի էր սա ինձ համար: Իրենք էլ են զարմացած, թե ինչու նման նամակ եկավ»,-ասաց նախկին հյուպատոսը` նշելով, որ չգիտի թե ով է նշանակվել իր փոխարեն:
Նախկին հյուպատոսը նշեց, որ կարող  է ներկայացնել իր կատարած աշխատանքը հյուպատոս աշխատելու տարիներին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր