Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

17 սեպ 2019 12:57

Սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել.Ակնկալում եմ, որ արդարադատություն կլինի, և Ռոբերտ Քոչարյանին ազատ կարձակեն

Ես մեղադրանքը չեմ ընդունում: Դատարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սեյրան Օհանյանը` հայտարարելով, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ ինքը զինվորական է եղել:
Ինչ վերաբերում է մեղադրանքի այն հատվածին, որ ինքը զրույց է ունեցել Երևանի կայազորի զինվորականների հետ և ասել, որ ընդդիմությունը պետության հիմքերն է խարխլում, Օհանյանը հայտարարեց, որ Երևանի կայազորը նոր չէր ձևավորվել այն ժամանակ. «Երևանի կայազորը մշտապես գոյություն է ունեցել ՀՀ ԶՈւ-ի ձևավորման պահից: Ես չեմ ընդունում մեղադրանքը: Այն, ինչ կա ցուցմունքներում, իրականություն է: Ելնելով այսօրվա դատավարական գործընթացից` ես չեմ կարող մեկնաբանություններ տալ»:
Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ սահմանադրական կարգի տապալում տեղի չի ունեցել:
Ինչպես նախորդ անգամ, այնպես էլ այս անգամ, ակնկալում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխություն կլինի, այսինքն` ՍԴ-ի որոշումը կկատարվի: 
Օհանյանը հայտարարեց, թե ակնկալում է, որ արդարադատություն կլինի, արդարադատությունը կհաղթի և Ռոբերտ Քոչարյանը, ինչպես մնացածները, հավասար իրավիճակում կլինի դատական գործընթացի ողջ ընթացքում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր