«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

17 սեպ 2019 18:03

Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր

Եթե հավը ձու չի ածում, աքլորն էլ է մեղավոր
 
-Բարև ալիս, կմտածեիր, որ Վանեցյանը հաժարական կտա:
 
-Բարև Նիկոլ, ուզում ես էլի ասեմ սուտ, մոռացել ես դեդեկտորի մասին:
Վանեցյանին հրաժարականի տարան ռուսները: Նրանք սկզբում գաղտնալսեցին ԱԱԾ տնօրենին, հետո խոստումներով ներքաշեցին քաղաքական պրոցեսի մեջ՝ դարձրեցին վարչապետի թիվ 1 թեկնածու և ինֆորմացիան դուրս տվեցին: 
Իրականում ո՞վ էր Վանեցյանը՝ մինչ այդ աթոռին նստելը: Նախկին իշխանության հետ սերտաճած սպա, որը արդեն վստահությունը կորցրել էր նախկինների բացահայտման գործում:
 
-Ալիս, էս ինչեր ես ասում: Ես ամբողջությամբ վստահում էի Վանեցյանին:
 
-Սուտ: Դու Վանեցյանից ստացար այն, ինչ ուզում էիր և հենց սկսեցիր Միշիկին կպնել, փուչիկը պայթեց:
 
-Ու՞մ փուչիկը պայթեց:
 
-Ում չէ, ո՞ր:
Նիկոլ, դու շատ լավ գիտեիր Վանեցյանի ռուսների հետ, ինչպես նաև Միշիկի՝ գաղտնի հանդիպումների մասին:
Նիկոլ, դու գնա ԱԱԾ և հարցրու, թե ո՞վ էր Վանեցյանը հեղափոխությունից առաջ: Քեզ կասեն՝ նա կույր էր: Հեղափոխությունը այդպես էլ չբացեց նրա աչքերը: 
 
-Ուզում ես ասել ինձ հարիֆի տեղ են դրել:
 
-Նիկոլ, քեզ շատերն են փորձում բումերանգով խփել:
 
-Իսկ, ի՞նչ կասես Արարատ Միրզոյանի ելույթի մասին:
 
-Խորհրդարանի նախագահն ասաց, որ դու և Թրամփը նույն քաղաքականությունն եք վարում՝ նա Բոլթոնին հեռացրեց, դու՝ Վանեցյանին  և հետո Միրզոյանը հայտարարեց հեղափոխական թիմի միասնականության և քեզ անվերապահորեն հնազանդ լինելու մասին:
 
-Իսկ, արջը քո ականջին ի՞նչ ասաց:
 
-Այդ մասին, հաջորդ դասին:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 12

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր